Պաղեստինի և Լիբանանի կողմնակիցների ցույցերն աշխարհի մի քանի երկրներում
Սահաբ - Մի քանի երկրներում մարդիկ հերթական անգամ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու Լիբանանի և Պաղեստինի ժողովրդին։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Լիբանանի և Պաղեստինի կողմնակիցները Նիդեռլանդներում, Հունաստանում և Մարոկկոյում զանգվածային ցույցեր են կազմակերպել ,որոնց ընթացքում համերաշխություն հայտնելով Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին, դատապարտել են Սիոնիստական օկուպնտ ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը, ագրեսիան և հանցագործությունները պաղեստինցիների և լիբանանցիների դեմ։
Տարբեր երկրներում Լիբանանին և Պաղեստինին աջակցող ցուցարարներն իրենց ձեռքում պահելով Լիբանանի և Պաղեստինի դրոշները, և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ կարգախոսներ վանկարկելով, ընդգծել են Լիբանանի և Պաղեստինի դեմ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ագրեսիայի և հանցագործությունների անհապաղ դադարեցումը։
Լիբանանի և Պաղեստինի կողմնակիցները պահանջել են դադարեցնել զենքի աջակցությունը հանցավոր Իսրայելի ռեժիմին։ Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հարձակումները Լիբանանի և Գազայի հատվածի վրա և մարդասիրական օգնություն ուղարկել այս Գազա:
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից անցել է մեկ տարի, և այս ընթացքում ամբողջ աշխարհում բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացվել, և մարդիկ պահանջել են վերջ տալ Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող անողոք հանցագործություններին ։
Վաշինգտոնի կուրորեն ցուցաբերվող աջակցության ներքո, Սիոնիստական ռեժիմն իր հանցագործությունները տարածել է նաև Լիբանանի վրա և սպանել հազարավոր մարդկանց, և Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության պատճառով միջազգային հանրությունը մինչ այսօր որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել Գազայի հատվածի և Լիբանանի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար։