Ալիևի պահանջով, Ռուսաստանում ադրբեջանցի մի հոգևորականի և Դիմադրության աջակիցի ձերբակալություն
Parstoday- Ռուսաստանի կառավարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համագործակցելով, ձերբակալել է հակասիոնիզմ հոգեւորականի։
Ըստ հրապարակված լուրերի՝ Ռուսաստանում ձերբակալվել է պայքարող հոգեւորական, Ադրբեջանի ականավոր հակասիոնիզմ գործիչ Հաջ Զուլֆիկար Միքայելզադեն։ Ըստ Parstoday-ի, այս հոգեւորականը, ով տարիներ շարունակ Ալիևի կողմից հետախուզման մեջ է եղել իր գործունեության պատճառով և այժմ ապրում է Ռուսաստանում, ձերբակալվել է ելույթի նպատակով Մոսկվայից այդ երկրի այլ քաղաք մեկնելիս և իրեն մոտ կանգնած աղբյուրները «կեղծ» են որակել նրան ուղղված մեղադրանքները:
Հաջ Զուլֆիկարը երկու անգամ ձերբակալվել է Ադրբեջանում և իր կյանքի մոտ մեկ տասնամյակը անցկացրել է Բաքվի ռեժիմի բանտերում նմանատիպ մեղադրանքներով։
Ռուսաստանում դատարանը որոշում է կայացնելու նրան Ադրբեջանին արտահանձնելու հնարավորության մասին։ Եթե արտահանձնման հրամանը տրվի, այս պայքարող հոգեւորականը կհանձնվի Ալիևի հետ կապված պատոնյաներին։
Միքայելզադեի ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, ըստ միջազգային զեկույցների, ներկայումս Ադրբեջանի բանտերում են գտնվում իսլամի մարգարեի տոհմի սիրահար ավելի քան 7000 շիաներ և հակասիոնիստ հոգևորականներ։ Փորձագետներն այս ձերբակալությունները համարում են Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության մի մասն իր կրոնական և քաղաքական հակառակորդների նկատմամբ։
Այս ակցիան տարբեր շրջաններում ուղեկցվել է կրոնական ու հասարակական շրջանակների լայն արձագանքով և սպասվում է, որ դրա հետևանքները կշարունակվեն առաջիկա օրերին։
Բանալի բառակապակցություններ՝ Ով է Ալիևը, Հաջ Զուլֆիկար Միքայելզադե, Ադրբեջանի շիաներ, Իսրայել և Ադրբեջան