Ադրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունը
https://parstoday.ir/hy/news/world-i225866-Ադրբեջանը_հաստատում_է_ռազմականացման_ուղղությունը
«Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը որպես հիմնական ծախսային հոդվածներից նախատեսում է ռազմական ներուժի հզորացում։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 19, 2024 13:53 Asia/Tehran
  • Ադրբեջանը հաստատում է ռազմականացման ուղղությունը

«Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը որպես հիմնական ծախսային հոդվածներից նախատեսում է ռազմական ներուժի հզորացում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարվել է խորհրդարանական 4 հանձնաժողովների՝ իրավական քաղաքականության և պետականաշինության, պաշտպանության, անվտանգության և հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և տարածաշրջանային խնդիրների հարցերով համատեղ նիստում, այս մասին հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Արզու Նագիևը։

Նա նշել է, որ օրինագիծը նախատեսում է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված միջոցների ավելացում մինչև 8,4 միլիարդ մանաթ (մոտ 4,941,174,000 դոլար), ինչը 1,3 միլիարդ մանաթով ավելի է 2024 թվականի համեմատ։

news.am