Բաքուն Երևանի դեմ նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան
https://parstoday.ir/hy/news/world-i225906-Բաքուն_Երևանի_դեմ_նոր_հայց_է_ներկայացրել_Հաագայի_դատարան
Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2024 14:26 Asia/Tehran
  • Բաքուն Երևանի դեմ նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ:

Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում էներգետիկ խոշոր օբյեկտների գործունեության մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ խոչընդոտել է Ադրբեջանի մուտքը դեպի «իր էներգետիկ ռեսուրսներ»: Հայտարարության մեջ խոսվում է Սարսանգի ջրամբարի հիդրոկայանի, Արաքս գետի վրա, Իրանի հետ սահմանի մոտ նմանատիպ կայանների կառուցման նախագծերի մասին:

«Ապօրինի օկուպացիայի ընթացքում հայկական կողմը լիցենզավորել և համակարգել է Թարթառի ՀԷԿ–ը շահագործող կազմակերպություններին, ապօրինաբար այդ էներգիայի աղբյուրը միացրել է իր ներքին էլեկտրացանցին և էլեկտրաէներգիա ուղարկել Հայաստան՝ ներքին սպառման համար»,– հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ–ն:

Ավելացրել են, թե Ադրբեջանը կշարունակի Հայաստանից փոխհատուցում պահանջել «օկուպացիայից ազատագրված տարածքներում էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ապօրինի շահագործման արդյունքում պատճառված վնասի համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի` ամիսներ տևած շրջափակումից հետո ռազմական գործողություն սկսեց և փաստացի էթնիկ զտումներ իրականացրեց, ինչի արդյունքում ողջ հայ բնակչությունը լքեց իր բնօրրանը և տեղափոխվեց Հայաստան։

Sputnik.