ՄՔԴ-ն Նեթանյահուին եւ Գալանտին ձերբակալելու հրաման է արձակել
Միջազգային քրեական դատարանը(ՄՔԴ) այսօր Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու հրաման է արձակել՝ Գազայի հատվածում կատարած ռազմական հանցագործությունների համար։
Միջազգային քրեական դատարանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կան տրամաբանական պատճառներ,որպեսզի համոզվենք,որ Նեթանյահուն և Գալանտը հանցագործություն են կատարել»։
Դատարանը նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից դատարանի իրավասության ընդունումն անհրաժեշտ չէ։
Ողջունելով Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանը՝ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է,- «Մենք աշխարհի երկրներին կոչ ենք անում համագործակցել դատարանի հետ՝ ձերբակալելու երկու ռազմական հանցագործներին՝ Նեթանյահուին և Գալանտին, և վերջ դնելու Գազայում խաղաղ բնակչության դեմ ցեղասպանական հանցագործություններին»։