Կալիֆորնիայի համալսարաններում կազմակերպված խտրականություն մուսուլման ուսանողների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i226028-Կալիֆորնիայի_համալսարաններում_կազմակերպված_խտրականություն_մուսուլման_ուսանողների_նկատմամբ
Pars Today - Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի Կալիֆորնիայի մասնաճյուղը զեկույցում հայտարարել է, որ Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի մահմեդական ուսանողների 49 տոկոսը ենթարկվում է ոտնձգությունների և խտրականության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 13:49 Asia/Tehran
  • Կալիֆորնիայի համալսարաններում կազմակերպված խտրականություն մուսուլման ուսանողների նկատմամբ

Pars Today - Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի Կալիֆորնիայի մասնաճյուղը զեկույցում հայտարարել է, որ Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի մահմեդական ուսանողների 49 տոկոսը ենթարկվում է ոտնձգությունների և խտրականության:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) Կալիֆորնիա նահանգի մասնաճյուղը «Կալիֆորնիայի համալսարանները 2024թ․» վերնագրով զեկույցում անդրադարձել է այս նահանգի համալսարաններում և ուսումնական հաստատություններում իսլամաֆոբիայի դեպքերին:

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Shabestan լրատվական գործակալությունը, այս զեկույցում ասվում է. «ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 87 համալսարաններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում մահմեդական ուսանողների 49 տոկոսը ենթարկվում է ոտնձգությունների և խտրականության»։

Ըստ այս զեկույցի՝ մուսուլման ուսանողների 37%-ն ասել է, որ բուհերի անձնակազմը խտրականություն է դրսևորում նրանց նկատմամբ՝ իրենց կրոնական ինքնության պատճառով:

Խտրականության բախված ուսանողների 47%-ը հայտարարել է, որ չի ցանկանում իր մտահոգությունները հայտնել համալսարանի ղեկավարությանը, իսկ 36%-ն ընդգծել է, որ չի կարող իրենց քաղաքական կարծիքը լիովին ազատ արտահայտել համալսարանի տարածքում։

Հարկ է նշել, որ ամերիկյան բուհերը սկսել են ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ուսանողների նկատմամբ՝ Կոլումբիայի համալսարանում ապրիլի կեսերին սկսված և աշխարհի բազմաթիվ համալսարաններում տարածված պաղեստինցիների հետ համերաշխության ցույցերից հետո։

Ամերիկյան ոստիկանությունն այս ընթացքում բռնի ուժով ձերբակալել էր բազմաթիվ ուսանողների, իսկ ապօրինի գործողությամբ փորձել էր հանել  որոշ ձերբակալված մահմեդական ուսանողների հիջաբը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները, ինչպես նաև երեք՝ Հարվարդի, Փենսիլվանիայի և MIT-ի համալսարանների ղեկավարները հետաքննվել են Գազայում Իսրայելի հանցագործությունների դեմ ուսանողների և դասախոսների բողոքի ցույցերի համար: Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոնգրեսը որոշում է ընդունել, որով դատապարտում է ամերիկյան որոշ համալսարանների ուսանողների գործողությունները՝ ի աջակցություն Գազայի հատվածին։