ԱՄՆ-ն այս մեթոդով համաշխարհային տնտեսությունն իր համար վերածել է զենքի
Parstoday- Աշխարհի օպտիկամանրաթելային մալուխների մեծ մասը, որոնք փոխանցում են տվյալներ և հաղորդագրություններ, անցնում են Միացյալ Նահանգներով, և երբ այդ մալուխները հասնում են Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնը կարող է վերահսկել այդ մալուխների թրաֆիկը:
Ենթադրենք Պերուում գտնվող մի ընկերություն մտադիր է առևտրային հարաբերություններ հաստատել Մալայզիայում գտնվող մի ընկերության հետ: Անկասկած, ընկերությունների համար դժվար չէ առևտուր անել միմյանց հետ։ Սովորաբար հեշտ է մի երկրից մյուսը փող և ինչու չէ նաև մեծ քանակությամբ տեղեկատվություն փոխանակելը:
Բայց մի խնդիր կա․ անկախ նրանից, թե ընկերությունները գիտեն դա, թե ոչ, նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական գործարքները անշուշտ անուղղակի տեղի կունենան և հավանաբար դրանք տեղի կունենան Միացյալ Նահանգների կամ այն հաստատությունների միջոցով, որոնց վրա ԱՄՆ կառավարությունը զգալի վերահսկողություն ունի: Գործարքի ավարտից հետո Վաշինգտոնը փոխանակումները վերահսկելու իրավասությունի ունի և եթե ցանկանա կարող է կանխել այն։
Այլ խոսքով՝ պերուական և մալազիական ընկերությունները չեն կարող ավարտին հասցնել իրենց գործարքը։ Փաստորեն, Պերուն և Մալայզիան հեռացնելով միջազգային տնտեսությունից՝ ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ կանխել պերուական և մալազիական բազմաթիվ ընկերությունների կողմից ապրանքների առևտուրը:
Այն ինչ հաստատում է Վաշինգտոնի այս կարողությունը պարզ է։ Աշխարհի առևտրի մեծ մասն իրականացվում է դոլարով։ Դոլարը գրեթե այն սակավաթիվ արժույթներից է,որ բոլոր խոշոր բանկերի կողմից ընդունված է և, անշուշտ, ամենաշատ օգտագործվող արժույթներից է: Արդյունքում, շատ ընկերություններ պետք է դոլար օգտագործեն, եթե ցանկանում են միջազգային բիզնեսով զբաղվել:
Չկա որևէ իրական շուկա, որտեղ հնարավոր կլինի պերուական սոլը փոխանակել մալայզիական ռինգգիտի հետ, ուստի, բնականաբար, տեղական բանկերը, որոնք հեշտացնում են փոխանակումը, պերուական սոլով գնում են ԱՄՆ դոլար , այնուհետև ռինգգիտ են գնում դոլարով: Դրա համար բանկերը պետք է մուտք ունենան ամերիկյան ֆինանսական համակարգ և հետևեն Վաշինգտոնի կողմից սահմանված կանոններին։
Թե ինչու ԱՄՆ-ն ունի անվիճելի տնտեսական հզորություն, կա ևս մեկ պատճառ, որն այնքան էլ պարզ չէ: Աշխարհի օպտիկամանրաթելային մալուխների մեծ մասը, որոնք փոխանցում են տվյալներ և հաղորդագրություններ, անցնում են Միացյալ Նահանգներով, և երբ այդ մալուխները հասնում են Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնը կարող է վերահսկել այդ մալուխների թրաֆիկը։ Փաստորեն, Ազգային անվտանգության գործակալությունը զեկույց է պատրաստում տվյալների յուրաքանչյուր փաթեթի վերաբերյալ: Ուստի Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ վերահսկել բոլոր բիզնեսների և երկրների գործունեությունը և կանխատեսել, թե երբ են իր մրցակիցները սպառնում իր շահերին և ի պատասխան լուրջ պատժամիջոցներ սահմանել։
Հենրի Ֆարելի և Աբրահամ Նյումանի հեղինակած «Ընդհատակյա կայսրություն. ինչպես ԱՄՆ-ն համաշխարհային տնտեսությունը վերածեց զենքի» գիրքը Վաշինգտոնի վերահսկողության և պատժամիջոցային ուժի մասին է: Այս բացահայտող գիրքը բացատրում է, թե ինչպես է Վաշինգտոնը ձեռք բերել նման արտասովոր ուժ և ինչպես է այն օգտագործում:
Ֆարելը և Նյումանը մանրամասնում են, թե ինչպես սեպտեմբերի 11-ը ստիպեց Միացյալ Նահանգներին օգտագործել իր ուժը, և ինչպես նրա բաղկացուցիչ շատ մասեր ճնշման տակ դրեցին Չինաստանին ու Ռուսաստանին: Նրանք նաև բացատրում են, որ այլ երկրներին կարող է դուր չգալ այս վաշինգտոնյան ցանցը, բայց նրանց համար շատ դժվար է խուսափել դրանից։
Բացի այդ, այս գրքի հեղինակները ցույց են տալիս, թե ինչպես է անվտանգության անվան տակ Միացյալ Նահանգները ստեղծել մի համակարգ, որը հաճախ չարաշահում է։ Ֆարելը և Նյումանը գրել են. «Վաշինգտոնը, ԱՄՆ-ն պաշտպանելու համար, աճող տնտեսական ցանցերը աստիճանաբար վերածել է գերիշխանության գործիքի»: Եվ, ինչպես նշվել է այս գրքում, ԱՄՆ-ի գերիշխանության ձգտելու փորձերը կարող են հանգեցնել սարսափելի վնասների:
Միացյալ Նահանգները կարող է Չինաստանին ստիպել խզել կապերը համաշխարհային տնտեսության մեծ մասի հետ. Սա կնվազեցնի համաշխարհային տնտեսության աճը։Վաշինգտոնը նաև կարող է օգտագործել իր ուժը՝ բռնություն գործադրելու այն երկրների և ժողովուրդների նկատմամբ, ովքեր ոչ մի մեղք չեն գործել: Ուստի համաշխարհային փորձագետները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է սահմանափակել ԱՄՆ-ի կայսրությունը, եթե ոչ ամբողջությամբ, գոնե ամենահարմար ձևով:
Աղբյուրներ:
Krugman, Paul. 2023. The American Way of Economic War. Foreign Affairs
Ինչպե՞ս Ամերիկան միջազգային տնտեսությունը վերածեց զենքի: 2024. Հեդայաթի, Ֆերեշթե. Թարջոման