Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն շատ արագ սնանկացման է գնում
https://parstoday.ir/hy/news/world-i226034-Մասկը_կարծում_է_որ_ԱՄՆ_ն_շատ_արագ_սնանկացման_է_գնում
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ երկիրը ներկայում շատ արագ շարժվում է դեպի սնանկացում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 14:08 Asia/Tehran
  • Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն շատ արագ սնանկացման է գնում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ երկիրը ներկայում շատ արագ շարժվում է դեպի սնանկացում:

Այսպես է նա մեկնաբանել X սոցիալական ցանցում Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) գրառումը, որը հայտարարել էր երկրի բյուջեի հետ կապված իրավիճակը շտկելու անհրաժեշտության մասին:

Դեպարտամենտի տվյալներով` վերջին անգամ ԱՄՆ-ում բյուջեի ավելցուկ եղել է 2001 թվականին։ Հրապարակման մեջ նշվում է, որ 2023թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը ծախսել է ավելի քան վեց տրիլիոն դոլար, սակայն ներգրավել է «ընդամենը 4,47 տրիլիոն դոլար»:

«Ամերիկան հիմա շատ արագ շարժվում է դեպի սնանկացում»,-գրել է Մասկը X սոցցանցում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն պետարդյունավետության հասնելու նոր դեպարտամենտը (DOGE): Մասկն ավելի վաղ խոստացել էր Թրամփի հաղթանակի դեպքում առնվազն 2 տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը։