Վրացական ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i226046-Վրացական_ընդդիմությունը_փակել_է_մայրաքաղաքի_կենտրոնի_երթեւեկությունը
Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաճյուղի մոտ հավաքված ցուցարարները երթով հասել են Հերոսների հրապարակ, տեղեկացրել է «Грузия Online» պորտալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 14:41 Asia/Tehran
  • Վրացական ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը

Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաճյուղի մոտ հավաքված ցուցարարները երթով հասել են Հերոսների հրապարակ, տեղեկացրել է «Грузия Online» պորտալը։

Ինչպես հայտարարում են ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, նրանք երթեւեկությունը կփակեն մինչեւ ժամը 22.00-ն։

Հանրահավաքի մասնակիցները «բողոքում են կեղծված ընտրությունների» դեմ, ինչպես նաեւ համերաշխություն են հայտնել ուսանողների հետ, որոնց մի մասն արդեն չորրորդ օրն է՝ գիշերը մնում է ԹՊՀ լսարաններից մեկում։ Նրանք պահանջում են համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականը։

Ինչպես հայտնել է «Միասնություն – Միասնական շարժման» ղեկավարներից Գեորգի Վաշաձեն, նրանք վրաններ կմատակարարեն երկու տեղերում, Հերոսների հրապարակի էստակադայի տակ, եւ կմնան մինչեւ ժամը 22.00-ն։