Միջազգային քերական դատարանի կայացրած հակաիսրայելական որոշմանը համաշխարհային աջակցությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i226060-Միջազգային_քերական_դատարանի_կայացրած_հակաիսրայելական_որոշմանը_համաշխարհային_աջակցությունը_շարունակվում_է
Նորվեգիան, Կոլումբիան և ֆրանսիական 11 ՀԿ-ներ ողջունել են Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված Միջազգային քրեական դատարանի վճիռը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 06:50 Asia/Tehran
  • Միջազգային քերական դատարանի կայացրած հակաիսրայելական որոշմանը համաշխարհային աջակցությունը շարունակվում է

Նորվեգիան, Կոլումբիան և ֆրանսիական 11 ՀԿ-ներ ողջունել են Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված Միջազգային քրեական դատարանի վճիռը։

Նոյեմբերի 21-ին Միջազգային քրեական դատարանը պատմական վճիռ է կայացրել՝ տալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր՝ Գազայի ճնշված ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու համար:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունմը հաղորդում է, որ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդը շաբաթ օրը հայտարարել է. «Եթե Նեթանյահուն և Գալանտը այցելեն Նորվեգիա, մենք պարտավոր ենք ձերբակալել նրանց, և այս սկզբունքը վերաբերում է բոլոր եվրոպական երկրներին»։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն այս կապակցությամբ ասել է. «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը և եթե Բենիամին Նեթանյահուն և Յոավ Գալանտը այցելեն Կոլումբիա, կձերբակալվեն»։
Ֆրանսիական 11 ՀԿ-ներ այդ թվում՝ «Մարդու իրավունքների լիգան» (LDH) և Պաղեստինցիների հետ համերաշխության ասոցիացիան, դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով գործադրել Նեթանյահուին ու Գալանտին ձերբակալելու մասին Միջազգայիօն քրեական դատարանի վճիռը։