Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիայում անվտանգության համակարգի զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i226134-Ռուսաստանը_հույս_ունի_որ_Հայաստանը_կմասնակցի_Եվրասիայում_անվտանգության_համակարգի_զարգացմանը
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի կներգրավվի Եվրասիայում անվտանգության միասնական և անբաժանելի համակարգի զարգացման գործում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2024 11:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիայում անվտանգության համակարգի զարգացմանը

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի կներգրավվի Եվրասիայում անվտանգության միասնական և անբաժանելի համակարգի զարգացման գործում: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը հույսը դնում է «հայ գործընկերների ակտիվ ներգրավվածության վրա Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի զարգացման համատեղ ջանքերում, ինչի գաղափարը այս տարվա հունիսի 14-ին առաջ քաշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը և կրկին բարձրաձայնվել է Կազանում վերջերս կայացած BRICS գագաթնաժողովի ժամանակ”

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- նշել է դեսպանը։