Միջազգային քրեական դատարանի վճիռը իսրայելցի հանցագործների դեմ՝ պաղեստինցիների տեսանկյունից
(last modified Tue, 26 Nov 2024 07:16:21 GMT )
Նոյեմբեր 26, 2024 10:46 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանի վճիռը իսրայելցի հանցագործների դեմ՝ պաղեստինցիների տեսանկյունից
    Միջազգային քրեական դատարանի վճիռը իսրայելցի հանցագործների դեմ՝ պաղեստինցիների տեսանկյունից

Pars Today - ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի և պատերազմի նախկին նախարարի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը համարել է Արևմուտքի հանձնառությունը փորձելու հնարավորություն։

Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն ուրբաթ օրը ասել է, որ Միջազգային քրեական դատարանի վճռի շուրջ ականատես ենք արևմտյան երկրների միջև առաջացած բացի։
Իսրայելի առաջնորդներին ձերբակալելու հրամանը իրականում արդարադատության և ջարդի հեղինակներին պատժելու մեր պահանջների իրականացումն է, և պաղեստինցիները պետք է պաշտպանված լինեն ռմբակոծությունից, սպանվելուց և սովից։ Ըստ Pars Today-ի՝ Միջազգային քրեական դատարանը հինգշաբթի (նոյեմբերի 21-ին) որոշում է կայացրել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտին ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու և Գազայի հատվածում սովի կիրառման համար:

Այս կապակցությամբ «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթը գրել է.«Գազայի ժողովուրդը կասկածանքով է վերաբերվում Սիոնիստական ​​ռեժիմի երկու պաշտոնյաների ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշմանը, և հույս չունեն, որ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերը կհանգեցնի Գազայի պատերազմի ավարտին»:

Ալ-Արաբի Ալ-Ջադիդը նշել է, որ Գազայի բնակիչները Միջազգային քրեական դատարանի կողմից այս դատավճռի կայացումը համարում են Գազայի բնակիչների տառապանքների ու դժվարությունների ճանաչում։

Խան Յունես քաղաքի պաղեստինցի բնակիչ՝ Սաբեր Աբուղալին ասել է.- Այս դատավճիռը երբեք չի իրականացվի, քանի որ ԱՄՆ-ը վետոյի իրավունքով աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմին և երբեք պատասխանատվության չի ենթարկվի այդ ռեժիմը։

Պաղեստինի մեկ այլ քաղաքացի Սաիդ Աբու Յուսեֆը նույնպես ասել է․-Միջազգային քրեական դատարանը շատ է հապաղել: Մենք 76 տարի է՝ ականատես ենք այս իրավիճակին, և ինչ վճիռ էլ որ արձակվում է, չի իրականացվում, և այս ոլորտում առանձնապես զարգացում չկա։

Միւս կողմէ, Արեւմտեան Ասիոյ հարցերով մասնագէտ Հասան Հանիզադէ ըսաւ.
Բացի Սիոնիստական ​​ռեժիմի սպանիչ մեքենային զենքով աջակցելուց, արևմտյան երկրները և ԱՄՆ-ն աջակցում են այս ռեժիմին միջազգային հարթակներում, ինչպիսին Անվտանգության խորհուրդն է, և վետո են դրել Գազայում հրադադարի մասին մի քանի բանաձևերի վրա:

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն ասել է. -Արևմտյան երկրներն ու Միացյալ Նահանգները, Սիոնիստական ցեղասպան ​​ռեժիմին սպառազինական աջակցություն ցուցաբերելուց բացի, այս ռեժիմին աջակցում են նաև միջազգային հարթակներում, այդ թվում Անվտանգության խորհրդում, և անգամներ վետո են դրել Գազայում հրադադարի մասին բանաձևերի վրա:

 

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Իսրայելի հանցագործություններ, Գազայի պատերազմ, Նեթանյահուի ձերբակալության օրդեր, ԱՄՆ և Իսրայել, Միավորված ազգերի կազմակերպություն