Բրիտանացիների դժգոհությունը «Սթարմերի» կառավարությունից
(last modified Thu, 28 Nov 2024 13:33:43 GMT )
Նոյեմբեր 28, 2024 17:03 Asia/Tehran
  • Բրիտանացիների դժգոհությունը «Սթարմերի» կառավարությունից

Սահաբ - Վերջին օրերին  Բրիտանիայում անցկացված բազմաթիվ սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ  ընտրություններից հետո, Լեյբորիստական ​​կուսակցության (իշխող կուսակցության) ժողովրդականությունը զգալիորեն նվազել է , և մեծ դժգոհություն կա «Կիր Սթարմերի» ներկայիս նորակազմ կառավարության նկատմամբ:

Չորեքշաբթի օրը  Sahab ցանցը հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը,  հաղորդել է,որ խորհրդարանական  ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցությունից՝ վարչապետ Կիր Սթարմերի հաղթանակից ընդամենը չորս ամիս անց միլիոնավոր բրիտանացիներ  Սթարմերի նորակազմ կառավարությանը հեռացնելու և նոր ընտրություններ անցկացնելու  պահանջ են ներկայացրել։ 

Հեղինակավոր «YouGov» ինստիտուտի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 10 բրիտանացիներից չորսը կարծում է, որ իրավիճակն այդ երկրում վատացել է Բրիտանիայում անցկացված պառլամենտական  ընտրություններից առաջ տիրող իրավիճակի համեմատ, իսկ անցկացված ընտրություններին Լեյբորիստական ​​կուսակցության օգտին քվեարկածների կեսը ևս ասում են, որ իրենց սպասելիքները չեն արդարացվել, և նրանք հիասթափված են:

Իսկ բրիտանական Ipsos հետազոտական ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ բրիտանացիների կեսից ավելին (52%) գոհ չէ Սթարմերի աշխատանքից։ Սա դժգոհության ամենացածր մակարդակն է 2020 թվականից ի վեր, երբ Սթարմերը ստանձնեց  Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցության ղեկը։

Բրիտանիայի վարչապետ  Սթարմերը դեմ է արտահայտվել այդ պահանջին։

Չորս ամիս առաջ անցկացված  ընտրություններում հավաքելով Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, Բրիտանիայի  Լեյբորիստական ​​կուսակցությանը հաջողվեց ստանձնել կառավարության ղեկը։ Սթարմերն  ընտրություններում   պատմական արդյունք գրանցելով ծանր պարտություն պարտադրեց  Ռիշի Սունակի Պահպանողական կուսակցությանը՝ վերջ տալով այդ կուսակցության 14-ամյա իշխանությանը  Բրիտանիայում: