Բրիտանացի ցուցարարները պահանջել են զենքի էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i226282-Բրիտանացի_ցուցարարները_պահանջել_են_զենքի_էմբարգո_սահմանել_Սիոնիստական_ռեժիմի_նկատմամբ
Բրիտանացի պաղեստինամետ ցուցարարները պահանջել են անհապաղ էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2024 10:35 Asia/Tehran
  •  Բրիտանացի ցուցարարները պահանջել են զենքի էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ

Բրիտանացի պաղեստինամետ ցուցարարները պահանջել են անհապաղ էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության շենքերի առջև հավաքված ցուցարարները փակել են դրանց մուտքերը և պահանջել անհապաղ դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքը։ Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և կառավարությաունից պահանջել  չմասնակցել Գազայի ժողովրդի ցեղասպանսությանը, որի հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 44 հարզար մարդ։

Մինչ այժմ կազմակերպվբած տասնյակ ցույցերի ընթացքում բրրտանացի ցուցարարներն իրենց զայրույթն են արտահայտել Սիոնիստական ռեժիմի ու նրա կողմնակիցների նկատմամբ ու կառավարությունից պահանջել դադարեցնել աջակցությունը ցեղասպան ռեժիմին։

Մինչ բրիտանական կառավարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում իսրայելական  կեղծ ռեժիմին, ըստ Ipsos-ի վերջին հարցման արդյունքների՝ բրիտանացիների 73%-ը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում և դադարեցնել պաղեստինցիների սպանդը։

 Գազայի պատերազմից ավելի քան մեկ տարի անց, զոհերի թիվը գերազանցում է 44 հազարը։ Հումանիտար օգնության տրամադրումը դադարեցվել է և իրավիճակը կրիտիկական է։ Սակայն Իսրայելն արևմտյան երկրների ռազմական աջակցությամբ շարունակում է հարձակումները։