Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան. Սիրիայում հայ պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/world-i226308-Հալեպի_հայ_համայնքում_վիրավորներ_կամ_զոհեր_չկան._Սիրիայում_հայ_պատգամավոր
Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սիրիայում միակ հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով այնտեղ տիրող իրավիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 05:22 Asia/Tehran
  • Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան. Սիրիայում հայ պատգամավոր

Հալեպի հայ համայնքում վիրավորներ կամ զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սիրիայում միակ հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով այնտեղ տիրող իրավիճակի մասին:

«Զինված խմբավորումները ջանք չեն խնայում քաղաք ներխուժելու համար: Երեկոյան ժամը 7-ի դրությամբ Հալեպում ամայություն էր: Հայ համայնքից ոմանք լքել են քաղաքը, քանի որ վտանգավոր է, վախենում են»,-ասաց նա:

Նա նշեց, որ հայերին քաղաքից չեն տարհանելու:

Հիշեցնենք, որ լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն՝ գրավելով մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Ռազմական գործողությունները իրականացնում են Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ: