«Puma»-ն դադարեցրել է իր համագործակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i226318-puma_ն_դադարեցրել_է_իր_համագործակցությունը_Սիոնիստական_ռեժիմի_հետ
Pars Today - Գերմանական Puma ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի հետ հինգ տարվա միջազգային ճնշումներից ու պատժամիջոցներից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 12:44 Asia/Tehran
  • «Puma»-ն դադարեցրել է իր համագործակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի հետ

Pars Today - Գերմանական Puma ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի հետ հինգ տարվա միջազգային ճնշումներից ու պատժամիջոցներից հետո։

Սպորտային սարքավորումներ արտադրող «Puma» ընկերությունը, Պաղեստինի կողմնակիցների լայնածավալ ճնշումներից և շուրջ 5 տարվա միջազգային պատժամիջոցներից հետո, վերջապես դադարեցրեց համագործակցությունը Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Գերմանական PUMA ընկերությունը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջը (2024) կդադարեցնի Սիոնիստական ռեժիմի​​ ֆուտբոլի ֆեդերացիային աջակցության պայմանագիրը։

Սիոնիստական ​​ռեժիմը բոյկոտելու համաշխարհային շարժման ջանքերով այս ընկերությունը բախվել է ամենախիստ պատժամիջոցներին ամբողջ աշխարհում՝ ավելի քան հինգ տարի Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի հետ համագործակցելու համար։

Ավելի վաղ բազմաթիվ աշխարհահռչակ սպորտային ակումբներ միացել էին այդ պատժամիջոցներին և հրաժարվում էին գերմանական այս ընկերության արտադրանքներից։

Սիոնիստական ​​ռեժիմին բոյկոտելու և պատժամիջոցների ենթարկելու  շարժումը, որը հայտնի է որպես BDS և ակտիվ է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ աշխարհի գրեթե քսան երկրներում, 2022 թվականին արշավ է սկսել՝ բոյկոտելու գերմանական Puma ընկերության սպորտային ապրանքները՝ սիոնիստական ​​ռեժիմի հետ նրա համագործակցության պատճառով։

Սպորտային ապրանքների ոլորտում գերմանական խոշորագույն արտադրողներից մեկը՝ Puma սպորտային ընկերությունը ավելի վաղ ֆինանսական պայմանագիր էր կնքել սիոնիստական ռեժիմի ​​մարզական թիմերին աջակցելու համար։

Ըստ Human Rights Watch-ի Եվրո-միջերկրածովյան գրասենյակի՝ Ամերիկան ​​և Գերմանիան մեղսակիցներ են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի իրագործած ցեղասպանության հարցում։