«Puma»-ն դադարեցրել է իր համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ
Pars Today - Գերմանական Puma ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ հինգ տարվա միջազգային ճնշումներից ու պատժամիջոցներից հետո։
Սպորտային սարքավորումներ արտադրող «Puma» ընկերությունը, Պաղեստինի կողմնակիցների լայնածավալ ճնշումներից և շուրջ 5 տարվա միջազգային պատժամիջոցներից հետո, վերջապես դադարեցրեց համագործակցությունը Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Գերմանական PUMA ընկերությունը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջը (2024) կդադարեցնի Սիոնիստական ռեժիմի ֆուտբոլի ֆեդերացիային աջակցության պայմանագիրը։
Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու համաշխարհային շարժման ջանքերով այս ընկերությունը բախվել է ամենախիստ պատժամիջոցներին ամբողջ աշխարհում՝ ավելի քան հինգ տարի Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի հետ համագործակցելու համար։
Ավելի վաղ բազմաթիվ աշխարհահռչակ սպորտային ակումբներ միացել էին այդ պատժամիջոցներին և հրաժարվում էին գերմանական այս ընկերության արտադրանքներից։
Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու և պատժամիջոցների ենթարկելու շարժումը, որը հայտնի է որպես BDS և ակտիվ է Սիոնիստական ռեժիմի դեմ աշխարհի գրեթե քսան երկրներում, 2022 թվականին արշավ է սկսել՝ բոյկոտելու գերմանական Puma ընկերության սպորտային ապրանքները՝ սիոնիստական ռեժիմի հետ նրա համագործակցության պատճառով։
Սպորտային ապրանքների ոլորտում գերմանական խոշորագույն արտադրողներից մեկը՝ Puma սպորտային ընկերությունը ավելի վաղ ֆինանսական պայմանագիր էր կնքել սիոնիստական ռեժիմի մարզական թիմերին աջակցելու համար։
Ըստ Human Rights Watch-ի Եվրո-միջերկրածովյան գրասենյակի՝ Ամերիկան և Գերմանիան մեղսակիցներ են Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի իրագործած ցեղասպանության հարցում։