Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
https://parstoday.ir/hy/news/world-i226326-Վատիկանում_ՀՀ_նախկին_դեսպանի_նկատմամբ_հեռակա_դատաքննություն_կիրականացվի
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 14:02 Asia/Tehran
  • Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մեկ տարի առաջ դատախազը հաստատել էր նրա նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը (փողերի լվացում) և վարույթի նյութերի հետ հանձնել հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ դատախազը մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու միջնորդություն էր ներկայացրել:

«2024 թվականի նոյեմբերի 29-ին դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն»,– ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Մինասյանը 2008-2012 թթ. եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, 2013-2018 թթ. զբաղեցրել Է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նա հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով։ 2023 թվականի օգոստոսին էլ ՀՀ դատախազությունը Մինասյանին մեղադրանք է ներկայացրել «Ձորա ՀԷԿ»-ի վաճառքի քրեական գործով։ Այդ գործում նախկինում ներգրավված էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Sputnik.