«Իսրայելի նկատմամբ համապարփակ պատժամիջոցների կիրառումը», Բրիտանիայի խորհրդարանի 60 պատգամավորների պահանջն է
Pars Today- Բրիտանիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում այդ երկրի Համայնքների պալատի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ և հրաժարվել նրա հետ որևէ տնտեսական կամ առևտրային համաձայնագիր կնքելուց:
Բրիտանիայի խորհրդարանի 60 պատգամավորներ՝ երկու անկախ պատգամավորներ՝ «Ռիչարդ Բուրգոնի» և «Իմրան Հուսեյնի» գլխավորությամբ, այս երկրի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմիին ուղղված նամակում պահանջել են համապարփակ պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ՝ միջազգային օրենքները բազմիցս խախտելու պատճառով։
Ինչպես գրում է Pars Today-ը, այս նամակում անդրադարձ է կատարվել նաև անցած հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված խորհրդատվական եզրակացությանը, որը Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիան որակել է որպես անօրինական և կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել այն:
Ավելի վաղ , հինգշաբթի օրը Պաղեստինի կողմնակիցները հավաքվել էին Բրիտանիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության շենքերի առջև և պահանջում էին անհապաղ էմբարգո սահմանել Սիոնիստական ռեժիմին զենքի արտահանման վրա։
Բողոքի ակցիայի մասնակիցները Բրիտանիաի կառավարությանը կոչ են արել մեղսակից չլինել Գազայի ցեղասպանությանը,որի ընթացքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 44,000 մարդ։
Մի քանի ամիս առաջ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյաներից Մարկ Սմիթը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության հարցում իր երկրի համագործակցության դեմ։
Բրիտանիայի արտգործնախարարության այս բարձրաստիճան դիվանագետը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Շատ պարզ է, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում, և ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը՝ որպես այս սարսափելի հանցագործությունների մեղսակից»: