«Իսրայելի նկատմամբ համապարփակ պատժամիջոցների կիրառումը», Բրիտանիայի խորհրդարանի 60 պատգամավորների պահանջն է
https://parstoday.ir/hy/news/world-i226328-Իսրայելի_նկատմամբ_համապարփակ_պատժամիջոցների_կիրառումը_Բրիտանիայի_խորհրդարանի_60_պատգամավորների_պահանջն_է
Pars Today-  Բրիտանիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում այդ երկրի Համայնքների պալատի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ և հրաժարվել նրա հետ որևէ տնտեսական կամ առևտրային համաձայնագիր կնքելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 14:04 Asia/Tehran
  • «Իսրայելի նկատմամբ  համապարփակ պատժամիջոցների կիրառումը», Բրիտանիայի խորհրդարանի 60 պատգամավորների պահանջն է

Pars Today-  Բրիտանիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում այդ երկրի Համայնքների պալատի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ և հրաժարվել նրա հետ որևէ տնտեսական կամ առևտրային համաձայնագիր կնքելուց:

Բրիտանիայի  խորհրդարանի 60 պատգամավորներ՝ երկու անկախ պատգամավորներ՝ «Ռիչարդ Բուրգոնի» և «Իմրան Հուսեյնի» գլխավորությամբ, այս երկրի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմիին ուղղված նամակում պահանջել են համապարփակ պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ՝ միջազգային օրենքները բազմիցս խախտելու  պատճառով։

Ինչպես գրում է Pars Today-ը, այս նամակում անդրադարձ է կատարվել նաև անցած հուլիսին Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված խորհրդատվական եզրակացությանը, որը Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիան որակել է որպես անօրինական և կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել այն:

Ավելի վաղ , հինգշաբթի օրը Պաղեստինի կողմնակիցները հավաքվել էին  Բրիտանիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության շենքերի առջև և պահանջում էին անհապաղ էմբարգո սահմանել Սիոնիստական ​​ռեժիմին զենքի արտահանման վրա։

Բողոքի ակցիայի մասնակիցները  Բրիտանիաի կառավարությանը կոչ են  արել մեղսակից չլինել Գազայի ցեղասպանությանը,որի ընթացքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 44,000 մարդ։

Մի քանի ամիս առաջ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյաներից Մարկ Սմիթը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության հարցում իր երկրի համագործակցության դեմ։

Բրիտանիայի արտգործնախարարության այս բարձրաստիճան դիվանագետը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Շատ պարզ է, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում, և ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը՝ որպես այս սարսափելի հանցագործությունների մեղսակից»: