Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն՝ առանց տարածքների վերադարձի․Bloomberg
https://parstoday.ir/hy/news/world-i226338-Զելենսկին_պատրաստ_է_դադարեցնել_հակամարտությունն_առանց_տարածքների_վերադարձի_bloomberg
Վլադիմիր Զելենսկին «ՆԱՏՕ-ի հովանոցի» մասին իր հայտարարությամբ տվել է մինչ օրս ամենաակնհայտ ազդանշանը, որ պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին առանց տարածքների վերադարձի, գրում է Bloomberg-ը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 14:22 Asia/Tehran
  • Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն՝ առանց տարածքների վերադարձի․Bloomberg

Վլադիմիր Զելենսկին «ՆԱՏՕ-ի հովանոցի» մասին իր հայտարարությամբ տվել է մինչ օրս ամենաակնհայտ ազդանշանը, որ պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին առանց տարածքների վերադարձի, գրում է Bloomberg-ը։

Ավելի վաղ Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության «թեժ փուլը»՝ ընդունելով Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։ 

«Մենք ամեն ինչ անելու ենք այս պատերազմն ավարտելու համար։ Եվ մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ավարտենք այս պատերազմը հաջորդ տարի։ Մենք կարող ենք դա անել, բայց միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի և, իհարկե, Ուկրաինայի հետ միասին»,-ասել է Զելենսկին։ 

Զելենսկին հավելել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա ՝ Ուկրաինային ուժեղացնելով: Ուկրաինայի ղեկավարը նաև մատնանշել է պատերազմն ավարտելու դիվանագիտական ուղիները։ 

«Դա կարող է արագ տեղի ունենալ, բայց ամեն ինչ կախված է կամքից։ Նրանց կամքից, ովքեր ցանկանում են դա: Հասկանալի է, որ դա հեշտ չէ, և դա տեղի չի ունենա վաղը։ Բայց դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարի: Ես այդպես եմ զգում, բայց ամեն ինչ կախված է այլ առաջնորդների որոշումներից և կամքից», -ասել է Զելենսկին։