Երկրում իշխանությունը բռնի տապալելու փորձ է արվում. Վրաստանի պետանվտանգության ծառայություն
https://parstoday.ir/hy/news/world-i226342-Երկրում_իշխանությունը_բռնի_տապալելու_փորձ_է_արվում._Վրաստանի_պետանվտանգության_ծառայություն
Վերջինիրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանում ապակառուցողական գործընթացներ են տեղի են ունենում իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 04:21 Asia/Tehran
  • Երկրում իշխանությունը բռնի տապալելու փորձ է արվում. Վրաստանի պետանվտանգության ծառայություն

Վերջինիրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանում ապակառուցողական գործընթացներ են տեղի են ունենում իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

«Մենք բազմիցս հանրության ուշադրությանն ենք ներկայացրել քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները։ Անձանց որոշակի խմբեր փորձում են Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքների ժամանակ սադրանքներ կազմակերպել ապակառուցողական և բռնի սցենարներով, որոնք մշակվել են կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների և ՀԿ-ների ղեկավարների կողմից, որոնց գլխավոր նպատակը բռնի ճանապարհով իշխանությունը զավթելն է», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՊԱԾ-ն հետաքննություն է վարում «Դավադրություն կամ խռովություն Վրաստանի սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով» հոդվածով:

Միաժամանակ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը լեգիտիմ չէ, և իրեն նախագահ կհամարի, նույնիսկ եթե պատգամավորները նոր նախագահ ընտրեն: Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին:Վրաստանի նորնախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է:Վրաստանում առաջին անգամ պետության ղեկավարին հինգ տարով կընտրի ընտրիչների կոլեգիան։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:

Sputnik.