Նրանք, ովքեր սրում են իրավիճակն Ուկրաինայի շուրջ, արժանի պատիժ կկրեն. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i226358-Նրանք_ովքեր_սրում_են_իրավիճակն_Ուկրաինայի_շուրջ_արժանի_պատիժ_կկրեն._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նրանք, ովքեր սրում են իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ, անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 12:18 Asia/Tehran
  • Նրանք, ովքեր սրում են իրավիճակն Ուկրաինայի շուրջ, արժանի պատիժ կկրեն. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նրանք, ովքեր սրում են իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ, անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն:

Նման կարծիք նա հայտնել Է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար հարցազրույցում։   Զրույցի մի հատված իր Telegram-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության անցկացումն անխուսափելի քայլ էր, ինչի մասին Ռուսաստանի նախագահը մանրամասն խոսել է իր հայտարարություններում:

«Հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի էր հենց սկզբից։   Նախագահը դա մանրամասն բացատրել է իր ելույթում», - նշել Է Լավրովը՝ պատասխանելով հակամարտության սրման գործում արևմտյան հեռահար հրթիռների դերի մասին հարցին:  Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել հակամարտության սրման արևմտյան երկրների փորձերի վրա:

«Նրանք, ովքեր այսօր փորձում են իրավիճակը հասցնել սահմանագծին, պետք է ուշադիր կարդան Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։   Ըստ երևույթին, նրանք դա չեն անում: Բայց մի բան հաստատ է. նրանց գործողությունները անզոր չարության դրսևորում են: Եվ այն, որ նրանք արժանի պատիժ կկրեն, կասկած չի հարուցում»,- եզրափակել է Լավրովը։

arm.sputniknews