Գերմանիայի Սիոնիստական ​​ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/world-i226366-Գերմանիայի_Սիոնիստական_ռեժիմը
2005 թվականին, երբ Գերմանիայի կանցլեր դարձավ Անգելա Մերկելն ու իշխանության ղեկին մնաց 16 տարի, այդ երկրում ավարտվեց կանաչ-կարմիր կառավարության շրջանը։ 2008 թվականին Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում, Մերկելը հայտարարեց․ «Այս պատմական պատասխանատվությունն իմ երկրի ազգային շահի մի մասն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 13:02 Asia/Tehran
  • Իսրայելի դրոշը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի վրա, 2023 թ.
    Իսրայելի դրոշը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի վրա, 2023 թ.

2005 թվականին, երբ Գերմանիայի կանցլեր դարձավ Անգելա Մերկելն ու իշխանության ղեկին մնաց 16 տարի, այդ երկրում ավարտվեց կանաչ-կարմիր կառավարության շրջանը։ 2008 թվականին Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում, Մերկելը հայտարարեց․ «Այս պատմական պատասխանատվությունն իմ երկրի ազգային շահի մի մասն է»։

2023թ հոկտեմբերի 7-ւց հետո հինգ ամիս շարունակ, աշխարհը սարսափով տեսավ, թե ինչպես է Գերմանիան որպես զենք կիրառում Հոլոքոստը՝ Գազայում Իսրայելի հանցագործությունների նկատմամբ քննադատությունը լռեցնելու համար։ Այս իրավիճակում Գերմանիայի վարքագիծը գործնականում չէր տարբերվում ԱՄՆ-ի գործողություններից։

Երկու երկրներն էլ զենք էին վաճառում Իսրայելին, իսկ երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացրեց ընդեմ Իսրայելի, երկուսն էլ կրկիրն կանգնեցին ռեժիմի կողքին։  

Սակայն ներքին մակարդակով Գերմանիան ավելի հեռու գնաց՝ ճնշելով Գազայում Իսրայելի գործողությունների դեմ բողոքող ցուցարարներին, ինչպես նաև արվեստագետներին ու մտավորականներին, ովքեր իրենց համերաշխությունն էին հայտնում Պաղեստինի ժողովրդին: Այս գործողությունները բխում էին այն պատասխանատվությունից, որ Գերմանիան կրում է Հոլոքոստի համար, այդպիսով փորձելով ցույց տալ իրա բարոյականությունը։

Քանի որ հիմնական կենտրոնացումը եղել է ճնշումների վրա, քչերին է հայտնի Գերմանիայում Հոլոքոստի մշակույթի ձևավորման ու էվոլյուցիայի պատմությունը։

ԱՄՆ-ում շատերն են Գերմանիան վերաբերվում որպես զարգացած երկրի, որն ինստիտուցիոնալացրել է Հոլոքոստի հիշատակի մշակույթը, ինչը հանգեցրել է Իսրայելին անվերապահ աջակցության: Բայց իրականությունն ավելի բարդ է։

Գերմանիայի քաղաքական կառույցում Հոլոքոսոտի հիշատակի մշակույթը ձևավորվել է 80-ականներից։ Սակայն վերջին տասնամյակում Գերմանիան մարդկության նկատմամբ պատասխանատվությունից անցել է այդ պատասխանատվությունը միան Իսրայելով սահմանափակելուն։

Իսկ դրա հիմնական պատասխանատվությունը կրում է վերջին երկու տասնամյակներում Գերմանիայում իշխանության ղեկին եղած Անգելա Մերկելը։ Սակայն պետք է նշել, որ այս ժամանակահատվածում կոնվերգենտ քաղաքական ուժերը միավորվեցին Գերմանիայի ձախ և ԱՄՆ-ի ու Իսրայելի աջ ուժերի հետ։

Այսօր Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը բաղկացած է սոցիալ-դեմոկրատներից, կանաչներից և ազատ դեմոկրատներից: Նիմանի խոսքով՝ Իսրայելի վերաբերյալ այս վարչակազմի դիրքորոշումը «ավելի պահպանողական և աջակցող է, քան ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեի դիրքորոշումները»։

2005 թվականին, երբ Գերմանիայի կանցլեր դարձավ Անգելա Մերկելն ու իշխանության ղեկին մնաց 16 տարի, այդ երկրում ավարտվեց կանաչ-կարմիր կառավարության շրջանը։ 2008 թվականին Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում, նշելով, որ իր բոլոր նախորդները տեղյակ էին Իսրայելի անվտանգության նկատմամբ  Գերմանիայի հատուկ պատասխանատվության մասին, Մերկելը հայտարարեց․ «Այս պատմական պատասխանատվությունն իմ երկրի ազգային շահի մի մասն է»։

Մերկելի դիրքորոշման վրա ակնհայտորեն ազդել է 2000-2005 թվականներին Իսրայելում Գերմանիայի դեսպան Ռուդոլֆ Դրեզերը։ 2005 թվականին տպագրված հոդվածում նա գրել էր․ «Իսրայելի անվտանգությունը մեր ազգային շահերի մի մասն է»։

Թեև այս արտահայտությունն առաջին անգամ կիրառել է Յոշկա Ֆիշերը, Spiegel-ը գրում է, որ Մերկելի խորհրդականներն այս տերմինն ավելի տեղին են համարել, քան նրա «քրիստոնեա-դեմոկրատական ​​խոսքի ոճը»։

Մերկելի այս քայլը, որը հայտնի էր որպես «այլընտրանք չկա» քաղաքականություն, գործնականում Գերմանիայի քաղաքականությունը հանեց Իսրայելի նկատմամբ ժողովրդավարական մրցակցության շրջանակից և, ըստ պատմաբան Յուրգեն Ցիմերերի,   վերածեց «անհեթեթության» սկզբունքի։

Այս հարցում Մերկելն ավելի հաջողակ էր, քանի որ Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքական սպեկտրները համակարծիք էին այն հարցում, որ Իսրայելի հանդեպ պատասխանատվությունը երկրի ազգային շահի սկզբունքներից մեկն է։

2021 թվականին սոցիալ-դեմոկրատներից, կանաչներից և ազատ դեմոկրատներից կազմված նոր կոալիցիոն կառավարությունը հրապարակեց համաձայնագիր, որը ներառում էր հայտնի կետը՝ «Իսրայելի անվտանգությունը բխում է մեր ազգային շահերից»:

  

Աջից՝ Նեթանյահու և Շոլց, ձախից՝ Նեթանյահու և Մերկել

2023 թվականի հոկտեմբերի 7-ից 10 օր անց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելեց Իսրայել և կրկնեց այս հայտարարությունը, այն իրավիճակում, երբ Իսրայելը ռմբակոծում էր Գազան։

Պաշտոնից հեռանալուց հետո Մերկելի վարած արտաքին քաղաքականության նկատմամբ քննադատություններն աճել են, հատկապես կապված Չինաստանի և Ռուսաստանի կապակցությամբ տնտեսական շահն անվտանգությունից գերադասելու հետ։

Սակայն հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Իսրայելի նկատմամբ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Մերկելի օրոք նույնպես կործանարար ազդեցություն է ունեցել:

2009 թվականին Իսրայելի խորհրդարանում Մերկելի ելույթից մեկ տարի անց, Նեթանյահուն երկրորդ անգամ եկավ իշխանության, ինչից հետո Իսրայելն ավելի ու ավելի շրջվեց դեպի ծայրահեղ աջ քաղաքականություն։ Իսկ Գերմանիան այսօր  կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ցանկանում քննադատել Իսրայելին, նույնիսկ այն դեպքում, երբ ռեժիմը վտարում է պաղեստինցիներին իրենց հողից և ռմբակոծում նրանց:

Կանաչների կուսակցության ղեկավարներն, այդ թվում ԱԳ նախարար Անալենա Բերբուքը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբակն Իսրայելի ամենաջերմ կողմնակիցներից են և հակասիոնիզմի և պաղեստինամետության հավատարիմ քննադատներից:

Վերջերս Springer մեդիա ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի որոշ քննադատների, այդ թվում՝ պաղեստինցի-գերմանացի լրագրող Նամի ալ-Հասանի դեմ, ով ի վերջո հեռացվել է Գերմանիայի ազգային հեռուստատեսությունից՝ ZDF-ից: Ընկերության աշխատակիցները ստիպված են եղել ստորագրել Իսրայելի պաշտպանության հռչակագրի տակ։

Իսկ այդ երկրի նահանգներից մեկում Իսրայելին աջակցելը դարձել է քաղաքացիություն ստանալու պայման։ Մյուս նահանգները նույնպես փորձում են իրականացնել նմանատիպ ծրագիր, կարծես Գերմանիայի բոլոր քաղաքացիները Springer-ի աշխատակիցներ են։

Անցած տարի Datasite թերթը հրապարակեց Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դոփֆների  նամակները, որոնցում նա բացահայտում էր իր քաղաքական հայացքները։ Էլեկտրոնային  նամակներից մեկն ավարտվում էր սարսափելի և տարօրինակ նախադասությամբ. «Սիոնիզմն ավելի կարևոր է, քան որևէ այլ բան»: Արտահայտություն, որը հիանալի կերպով նկարագրում է քաղաքական կոնսենսուսը, որը ի հայտ է եկել Գերմանիայում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

 

Աղբյուրներ

Կունդնանի, Հանս. 2024. «Sionism Über Alles» Dissentmagazine

Ինչպե՞ս «Հիշատակի մշակույթը» խեղդեց Գերմանիան սիոնիզմում: