«Ո՛չ», Չադի պատասխանը ֆրանսիական ռազմական ներկայությանը
-
Չադում ֆրանսիական ռազմական ներկայության ավարտը
Pars Today - Չադի կառավարությունը, հայտարարելով, որ խզել է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը, ֆրանսիական ուժերին խնդրել է լքել Չադը։
Ինչպես գրում է Pars Today-ը, Չադի ԱԳ նախարար Աբդ ալ-Ռահման Ղոլամուլլան սոցիալական ցանցերում իր հայտարարության մեջ գրել է.- Չադի Հանրապետությունը հայտարարում է աշխարհի երկրներին Ֆրանսիայի Հանրապետության հետ ստորագրված պաշտպանական համագործակցության համաձայնագիրը չեղարկելու իր որոշման մասին։
Հայտարարության մեջ Չադի ռազմական ներկայության ավարտն անվանվել է «պատմական շրջադարձային կետ» և ասվում է.- Փաստորեն, Չադի Հանրապետության անկախությունից 66 տարի անց, եկել է ժամանակը, որպեսզի այս երկիրը հայտարարի իր լիակատար ինքնիշխանության և ազգային առաջնահերթությունների վրա հիմնված ռազմավարական գործընկերության մասին:
Մինչ Չադը, աֆրիկյան որոշ երկրներ, այդ թվում՝ Մալին, Նիգերը, Գաբոնը և Բուրկինա Ֆասոն, պաշտոնապես դադարեցրել էին ֆրանսիական զորքերի ներկայությունը իրենց երկրներում։ Սենեգալը նաեւ հայտարարել է, որ շուտով վերանալու են աֆրիկյան այս երկրում գտնվող ֆրանսիական ռազմակայանները։
Թեև նախորդ տասնամյակների ընթացքում ֆրանսիական գաղութատիրության դեմ հակագաղութային և ազատական շարժումները աֆրիկյան տարբեր երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, ստիպեցին Ֆրանսիային հեռանալ այս մայրցամաքի երկրներից և պաշտոնապես ճանաչել դրանց անկախությունը, բայց նոր մոտեցմամբ՝ նեոգաղութատիրության տեսքով, վերջին տարիներին Ֆրանսիան տարբեր պատրվակներով, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը և այդ երկրներում խաղաղության և անվտանգության հաստատմանը նպաստելը, կրկին ներկա է եղել այդ երկրներում։
Այդ կապակցությամբ հարյուրավոր ֆրանսիացի զինվորներ վերջին տարիներին ներկա էին Մալիում, Նիգերում, Չադում և աֆրիկյան այլ երկրներում՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով։ Սա այն դեպքում, երբ գործնականում աֆրիկյան երկրները գոհ չէին նրանց գործելակերպից։
Աֆրիկյան երկրների տեսանկյունից ֆրանսիացի զինվորականների գործելակերպն իրականում ուղղված էր ծայրահեղական խմբավորումներին աջակցելուն և Աֆրիկայում Փարիզի բազայի պահպանմանը։
Բացի այդ, Մալիի ֆրանսիական ռազմաբազայի մոտ գտնվող զանգվածային գերեզմանների հայտնաբերումը, Աֆրիկայի շատ երկրներում, հատկապես Փղոսկրի ափի շրջանում ահաբեկչական հարձակումների աճը ավելացրեց աֆրիկյան երկրների զայրույթը Ֆրանսիայի գործելակերպի նկատմամբ։
Այս պայմանները պատճառ դարձան, որ վերջին տարիներին աֆրիկյան շատ երկրներում կրկին ամրապնդվի հակաֆրանսիական մոտեցումը։ Մոտեցում, որը լուրջ դարձավ աֆրիկյան տարբեր երկրներում հեղաշրջումների շարան սկսվելով։
Հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ ժողովրդի աջակցությունը և իշխող կոռուպցիոն համակարգի դեմ բողոքի ցույցերի անցկացումն ազդարարում են Սև մայրցամաքում ֆրանսիական նեոգաղութատիրության ավարտը։ Այն նշանավորեց աֆրիկյան տարբեր երկրներում քաղաքական և տնտեսական կյանքի նոր շրջանի սկիզբը:
Փաստորեն, աֆրիկյան երկրները, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, աճող տեղեկացվածության և քաղաքական ու սոցիալական զարթոնքի, ինչպես նաև միջազգային համակարգի փոփոխություններով, ոչ միայն այլեւս չեն ընդունում քաղաքական ու ռազմական միջամտությունը, այլ պաշտոնապես պահանջում են վերջ տալ Աֆրիկայում ֆրանսիական միլիտարիզմին։
Նոր պայմաններում Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները ոչ միայն հնարավորություն չունեն շարունակելու իրենց ռազմական ներկայությունը և թալանելու աֆրիկյան երկրների բնական և հանքային պաշարները, ինչպիսիք են Նիգերի ուրանի արդյունահանումը, այլև պետք է ընդունեն փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների նոր շրջանը։
Այս իրավիճակը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային, այլեւ Ամերիկային։
Մինչ այս Չադը ԱՄՆ-ից պահանջել էր Չադում փակել իր ռազմաբազաները։ Պահանջ, որը ստիպեց Վաշինգտոնին գործել և դուրս բերել իր ռազմական ուժերը:
Այս զարգացումները ցույց են տալիս, որ աֆրիկյան երկրներն այլևս չեն ընդունում գաղութատերերի ներկայությունը, այլ դարձել են ակտիվ և դինամիկ դերակատարներ միջազգային ասպարեզում։ Այս մայրցամաքի շատ երկրներում ամերիկյան և ֆրանսիական ռազմակայանների փակումը համարվում է առաջին քայլն այս ուղղությամբ։