Ռուսաստանի առաջ դրված է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Դեկտեմբեր 01, 2024 13:49 Asia/Tehran
Ռուսաստանի առաջ դրված է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը՝ ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի ֆոնին իրավիճակը մնում է բարդ և մշտապես վերանայվում է ամբողջությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս հարցը դրված է։ Եվ ես, առանց որևէ բան ակնկալելու, կասեմ, որ իրավիճակը բավականին բարդ է՝ իր բոլոր բաղադրիչներով և բոլոր առումներով»,-նշել է Սերգեյ Ռյաբկովը։
armenpress.am
Պիտակ