Զելենսկին հայտարարել է օկուպացված տարածքները վերադարձնելու համար Ուկրաինայի ուժերի բացակայության մասին
Ուկրաինայի Զինված ուժերը չունեն անհրաժեշտ ռեսուրսներ ռուսական բանակի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի։ Սա ճիշտ է։ Մենք իսկապես պետք է դիվանագիտական լուծում գտնենք»,- ասել է Զելենսկին Kyodo News-ին տված հարցազրույցում։ Սակայն, նա նշել է, որ Կիևը կանցնի դիվանագիտության «միայն այն ժամանակ, երբ մենք իմանանք, որ մենք բավականաչափ ուժեղ ենք», որպեսզի թույլ չտանք Ռուսաստանին նոր ագրեսիա սկսել Ուկրաինայի դեմ։
Զելենսկին նաև ասել է, որ պատերազմի «բարդ ժամանակաշրջան» է եկել, և Ուկրաինային իր գործընկերների աջակցությունն «անբավարար է»։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին՝ դաշինքին անդամակցելու շուրջ բանակցությունների։