Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են ակտիվացնել համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i226436-Թուրքիան_և_Ադրբեջանը_մտադիր_են_ակտիվացնել_համատեղ_զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ Յաշար Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 12:54 Asia/Tehran
  • Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են ակտիվացնել համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ Յաշար Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նախարարն ընդգծել է, որ երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է, ինչպես մյուս ոլորտներում։

«Ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն փորձի փոխադարձ փոխանակման տեսանկյունից։ Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նշվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության ավելացման կարևորությունը՝ երկու եղբայրական երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման համար։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ»,- մեջբերում են լրատվամիջոցները։