ՄԱԿ. Արևմտյան երկրները պետք է խուսափեն Ուկրաինայում լարվածության հետագա սրումից
Սահաբ-Արձագանքելով Ուկրաինա արևմտյան ուժեր ուղարկելու հավանականության, ՄԱԿ-ի խոսնակն ընդգծել է, որ արևմտյան երկրները պետք է խուսափեն Ուկրաինայում հակամարտությունների սրումից։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (SVR) անցած շաբաթ հայտարարեց, որ արևմտյան երկրները ծրագրում են 100 հազար այսպես կոչված «խաղաղապահներ» տեղակայել Ուկրաինայում, այդ երկրի բանակի մարտական կարողությունները վերականգնելու համար։
Sahab ցանցը հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը հաղորդել է,որ ՄԱԿ-ի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը արևմտյան երկրներին ասել է, որ ՄԱԿ-ը ելնելով Գլխավոր ասամբլեայի բանաձևերից, միջազգային օրենքներից և տարածքային ամբողջականության սկզբունքից, պահանջում է դադարեցնել հակամարտություններն Ուկրաինայում ։
Ի դեպ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես զգուշացրել է, որ արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինային զինել առաջադեմ սպառազինությամբ։
Եվրոպական երկրների՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու կոչն այն դեպքում է,որբ այդ երկրները ոչ միայն աջակցել և ուղեկցել են Ուկրաինային 2022 թվականի փետրվարին մեկնարկած պատերազմից վեր, այլ նաև այդ երկրին դրդում են շարունակել պատերազմը։
Եվրամիությունը և այս միության կառույցներն ու անդամ երկրները ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Կիևին ցուցաբերել են մոտ 133 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։