Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i226462-Ուկրաինայի_լիիրավ_անդամակցությունը_ՆԱՏՕ_ին_անընդունելի_է_Ռուսաստանի_համար._Պեսկով
Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2024 15:16 Asia/Tehran
  • Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է Ռուսաստանի համար. Պեսկով

Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական ճշմարտություն» պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման մեկնարկի օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը։

Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև «Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ ռուսական հնարավոր ագրեսիայի» դեմ զսպող միջոց կարող է լինել միայն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Պեսկովն ընդգծել է, որ նման քայլը հակասում է ռուսական մոտեցմանը։

«Մենք ելնում ենք անվտանգության անքակտելիության սկզբունքից, ըստ որի՝ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել ի վնաս մյուսի անվտանգության։  Սա միջազգային հարաբերությունների հիմնարար կանոնն է։  Այդ իսկ պատճառով մեզ համար բացարձակ անընդունելի է Ուկրաինայի պոտենցիալ անդամակցությունը ՆԱՏՕ–ին, քանի որ այն անմիջական վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է Պեսկովը։

Նա հավելել է, որ նման քայլը չի ​​վերացնում ընթացիկ հակամարտության սկզբնապատճառները, որոնք հանգեցրին նրան, որ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսի։

arm.sputniknews