Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան. Մեդվեդև
https://parstoday.ir/hy/news/world-i226486-Հարավային_Կորեայի_Ֆրանսիայի_Վրաստանի_և_Ուկրաինայի_նախագահները_պետք_է_հեռանան._Մեդվեդև
Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան պաշտոնից. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2024 12:06 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի  և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան. Մեդվեդև

Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան պաշտոնից. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռանա պաշտոնից։ Նա հայտարարել է ռազմական դրություն, որը խորհրդարանը վերացրել է և պահանջել նրա հրաժարականը։ Դավաճան է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չկարողացավ հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հեռանա։ Նա թույլ է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին պետք է հեռանա իր լիազորությունների ավարտից հետո, սակայն չի ցանկանում դա անել։ Աներես հիմար է: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրն անհայտ է:

Ուկրաինայի ժամկետանց ոչ լեգիտիմ նախագահը պետք է հեռանա ու վերանա: Նա հանցագործ է, թմրամոլ, ոջիլ: Նրան աջակցում է ԱՄՆ-ն, նրա ապագա ճակատագիրը միանգամայն ակնհայտ է՝ ամոթալի քաղաքական արտագաղթ կամ հրապարակային մահապատիժ», - թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը։

tert.am