Աֆղանստանում զինամթերքի պայթյունից հաշմանդամ է դարձել 1,5 միլիոն մարդ
Pars Today- Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է, որ Աֆղանստանում մոտ 1,5 միլիոն մարդ ապրում է ծանր հաշմանդամությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 3-ին՝ սկսած 1992 թվականից, երբ այն հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) նշելով, որ Աֆղանստանում 1,5 միլիոն մարդ հաշմանդամ է, X սոցցանցում գրել է.- Զինամթերքի մնացորդները Աֆղանստանում հաշմանդամության հիմնական պատճառն են, և ամենից շատ տուժում են երեխաները։
UNAMA-ն նշել է, որ Աֆղանստանում տասնամյակներ շարունակ պատերազմի պատճառով երկրի տարածքի զգալի մասը աղտոտված է ականներով և պայթուցիկներով:
Ըստ UNAMA-ի տվյալների՝ Աֆղանստանում երեք միլիոն մարդ ապրում է պատերազմից մնացած ականներից և պայթուցիկներից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով երկու տասնամյակ օկուպացիայից հետո, ԱՄՆ օկուպացիոն ուժերը Աֆղանստանից դուրս են եկել 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ սակայն Աֆղանստանում ԱՄՆ-ի օկուպացիայի հետևանքները դեռ տեսանելի են։