ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության շարունակությունն ու առավելագույն ճնշումը իրանցիների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i226512-ԱՄՆ_ի_պատժամիջոցների_քաղաքականության_շարունակությունն_ու_առավելագույն_ճնշումը_իրանցիների_դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը խաղում է Վաշինգտոնի տնտեսական պատերազմի սենյակի դերը, Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը համապատասխան, երեքշաբթի օրը հայտարարեց.- Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում 35 ընկերությունների (սուբյեկտների) և նավերի դեմ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի արտահանման մեջ։ Այս գործողությունն ավելի մեծ ծախսեր կպարտադրի այս երկրի նավթային հատվածին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2024 14:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության շարունակությունն ու առավելագույն ճնշումը իրանցիների դեմ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը խաղում է Վաշինգտոնի տնտեսական պատերազմի սենյակի դերը, Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը համապատասխան, երեքշաբթի օրը հայտարարեց.- Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում 35 ընկերությունների (սուբյեկտների) և նավերի դեմ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի արտահանման մեջ։ Այս գործողությունն ավելի մեծ ծախսեր կպարտադրի այս երկրի նավթային հատվածին»։

2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները միակողմանի և անօրինական կերպով դուրս եկավ ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ սահմանեց ամենախիստ պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակվում են։
Բայդենի կառավարության նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի դեմ ճնշումն ուժեղացնելուն՝ Թեհրանի դեմ Արևմուտքի կազմակերպված և համակարգված արշավի շրջանակներում, Իրանի օդային հատվածի և իրանական նավագնացության դեմ Եվրամիության և Բրիտանիայի նոր պատժամիջոցներով, նպատակ ունենալով զգալիորեն կրճատել Իրանի նավթային եկամուտները։ Բացի այդ, այս աշխատանքով Բայդենը պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին՝ իր կառավարության կողմից Իրանից նավթի արտահանման անտեսման վերաբերյալ։
Իհարկե, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների պատճառները նույն կրկնվող պատրվակներն են՝ միջուկային ծրագրի ֆինանսավորումը, սպառազինական ծրագրերը և տարածաշրջանում միջնորդավորված խմբերի նկատմամբ աջակցությունը։

Իրանը շուրջ 44 տարի գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների տակ, ներառյալ նավթային պատժամիջոցները:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք հակաիրանական պատժամիջոցների սահմանումը ՀԳՀԾ-ից դուրս գալուց և առավելագույն ճնշման արշավը սկսելուց հետո նոր և աննախադեպ չափեր ստացավ։
Վաշինգտոնը կիրառեց Իրանի ժողովրդի դեմ ամենախիստ պատժամիջոցները՝ հույս ունենալով Թեհրանը կենթարկվի Միացյալ Նահանգների իռացիոնալ և անօրինական պահանջներին, որոնք, իհարկե, ձախողվեցին և այդ մասին խոստովանել է Բայդենի կառավարությունը:
Կարևորն այն է, որ Թրամփի ժամանակաշրջանից ի վեր Իրանի դեմ Ամերիկայի առավելագույն ճնշման արշավի առանցքը եղել է Իրանի նավթի արտահանումը կանխելը: Թեհրանը, սակայն, կարողացել է ոչ միայն տարբեր մեթոդներով ու նորարարական միջոցներով շարունակել նավթի արտահանումը, այլեւ զգալիորեն մեծացնել այդ արտահանումը, ինչպես խոստովանել են նաեւ ամերիկացիները։
Ամերիկյան «National Interest» վերլուծական կենտրոնը մի զեկույցում հայտարարել է, որ վերջին մի քանի տարիների մակրոտնտեսական միտումները եղել են հօգուտ Իրանի: Այդ կենտրոնը նշել է, որ Էներգետիկ տեղեկատվության գործակալության զեկույցի համաձայն՝ Covid-19 համաճարակի պատճառով իրանական հում նավթի միջին տարեկան գնի կտրուկ աճ է գրանցվել՝ 2020 թվականին մեկ բարելի դիմաց 29 դոլարից հասնելով 84 դոլարի՝ 2022 թվականին։ Քանի որ Միացյալ Նահանգները սահմանափակ ազդեցություն ունի նավթի գների վրա, գների աճը թույլ է տվել Իրանին վաճառել նավթ և ավելի շատ շահույթ ստանալ, մինչդեռ Բայդենի վարչակազմը չի կարողանում կիրառել պատժամիջոցները:
Ամերիկայի նախագահների, հատկապես Դոնալդ Թրամփի ջանքերն ուղղված են եղել Իրանի դեմ ամենակոշտ և լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը, որպեսզի գերիշխանություն գործադրեն և ստիպեն Իրանին ընդունել Միացյալ Նահանգների անօրինական և անտրամաբանական պահանջները, այդ թվում՝ միջուկային տեխնոլոգիաների, տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային կարողությունների ոլորտում:
Բայդենի կառավարության մոտեցումը նույնպես Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի բռնի  մոտեցման շարունակությունն է, որն, իհարկե, ապացուցված է, որ անարդյունավետ է եղել։
Թրամփի նախագահության երկրորդ շրջանում ակնկալվում է, որ նա կկիրառի նույն քաղաքականությունը, ինչ նախկինում, այն է՝ Իրանի դեմ ավելի լայն մասշտաբով առավելագույն ճնշման քաղաքականություն. Քաղաքականություն, որի ձախողումը մեկ անգամ ապացուցվել է Թրամփի նախագահության առաջին շրջանում։