Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
Դեկտեմբեր 05, 2024 14:44 Asia/Tehran
Ադրբեջանը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել։
Դրանց շրջանակում ստուգվել են ստորաբաժանումների մանևրելու ունակությունը և հրամանատարների ու անձնակազմերի կառավարման հմտություններն օպերատիվ պայմաններում:
Իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում անցկացված զորավարժությունների ընթացքում հրթիռային և հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։
tert.am