Եգիպտացի վերլուծաբաններ. Սիրիայում զինված խմբավորումներ սկսելու են պայքարել իրար դեմ
Եգիպտացի վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայի զինված խմբավորումներն առաջիկայում սկսելու են պայքարել իրար դեմ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ վերլուծաբան Քարիմ Յահյան, անդրադառնալով Սիրիայի զարգացումներին և Բաշար Ասադի վարչակարգի փլուզմանը, կարծիք է հայտնել, որ իշխանությունը տապալած զինված խմբավորումներն առաջիկայում սկսելու են պայքարել իրար դեմ։
Եգիպտացի մեկ այլ վերլուծաբան՝ Զահդի Ալ-Շամին ասել է. «Ասադի վարչակարգը տապալվել է։ Սական հնարավո՞ր է, որ Սիրիայում տեղի ունենան ժողովրդավարական փոփոխություններ՝ հաշվի առնելով այնտեղ «Ջաբհաթ ան-Նուսրայի» նման խմբավորման առկայությանը, որը ներառված է ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակում»։
Նա նշել է, որ եթե Սիրիայում ժողովրդավարական քաղաքական գործընթաց տեղի չունենա, ապա մեծ մտավախություն կա, որ այս երկիրն ականատես կլինի կրոնական խմբերի բախումների և պառակտման։ Իսկ նման իրավիճակում Սիրիայում իրավիճակն ավելի աղետալի կլինի, քան՝ Լիբիայում։
Նոյեմբերի 27-ից սկսած, որոշ երկրների աջակցությամբ, ընդդիմադիր զինված խմբավորումները զանգվածային հարձակումներ են էին սկսել Սիրիայի տարբեր շրջանների դեմ, որոնց արդյունքում կիրակի օրը գրավեցին Դամասկոսը։