Արևմտյան լրատվամիջոցները ի՞նչն են «ազատություն» կոչում
-
Արևմտյան լրատվամիջոցները ի՞նչն են «ազատություն» կոչում
Pars Today- Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներում արևմտյան լրատվամիջոցների դերին, X սոցիալական ցանցի իրանցի օգտատերը թվիթում քննադատել է ազատության հայեցակարգի նկատմամբ նրանց երկակի մոտեցումը։
Կրակով ու ծխով պատված Դամասկոսից մի պատկեր հրապարակելով, X սոցիալական ցանցի իրանցի օգտատեր Էլհամ Աբեդինին գրել է.- Սա Դամասկոսն է, և Իսրայելը ռմբակոծում է Սիրիայի մայրաքաղաքը։ Ըստ Pars Today-ի, Աբեդինին հավելել է.- Այս հարձակումներն այն դեպքում են տեղի ունենում, երբ չնայած այսպես կոչված «հրադադարին», Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումները Լիբանանի հարավում գտնվող գյուղերի վրա և անխնա թիրախ է դարձնում Գազայի հատվածը:
Աբեդինին նշեց. -Սա այն է, ինչ արևմտյան լրատվամիջոցներն անվանում են «ազատություն»:
Նշենք, որ հետևելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և ահաբեկիչների ու զինված ընդդիմության կողմից Դամասկոսի օկուպացմանը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց Գոլանի շրջանում Սիրիայի և Սիոնիստական ռեժիմի միջև 1974 թվականի «բաժանման» համաձայնագրի չեղարկման մասին և հրամայեց Գոլանի բուֆերային գոտին անցնում է այս ռեժիմի վերահսկողության տակ։
Այս գործողությունից հետո լրատվական աղբյուրները հայտարարեցին Սիոնիստական բանակի կողմից սիրիական տարածքների զավթման մասին և հրապարակեցին սիոնիստական օկուպացիոն ուժերի՝ սիրիական Կունեյտրա նահանգ ներթափանցելու նկարները։
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ սիոնիստները 14 կիլոմետր խորությամբ ներթափանցել են Սիրիայի տարածք։