Պատժամիջոցները խթանել են ռուսական տեխնոլոգիաների զարգացումը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i226764-Պատժամիջոցները_խթանել_են_ռուսական_տեխնոլոգիաների_զարգացումը._Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ թվայնացման ոլորտում երկիրը կարող է տեխնոլոգիական թռիչք կատարել՝ ընդգծելով, որ դրան նպաստում են նույնիսկ պատժամիջոցները, որոնք ի սկզբանե ուղղված էին Ռուսաստանի զսպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 15:24 Asia/Tehran
  • Պատժամիջոցները խթանել են ռուսական տեխնոլոգիաների զարգացումը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ թվայնացման ոլորտում երկիրը կարող է տեխնոլոգիական թռիչք կատարել՝ ընդգծելով, որ դրան նպաստում են նույնիսկ պատժամիջոցները, որոնք ի սկզբանե ուղղված էին Ռուսաստանի զսպմանը:

«Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար. հարմարեցված բարձրագույն կրթական համակարգ, եզակի կադրեր, մեր սեփական հարթակային լուծումներ, որոնք առաջ են անցնում օտարերկրյա անալոգներից, ինչպես նաև առավելություններ և նախապատվություններ ՏՏ ընկերությունների և մասնագետների համար»,- քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները, որոնք պետք է սահմանափակեին Ռուսաստանի զարգացումը, խթան դարձան հայրենական ծրագրային ապահովման արագացված ստեղծման և ներդրման համար։

Պուտինը նշել է, որ թվայնացման հարցերում կարևոր առաջնահերթություններ են մնում մարդու իրավունքների պաշտպանությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և հարգանքը մարդկային արժանապատվության հանդեպ: Նրա խոսքով` այդ սկզբունքները հաշվի կառնվեն նոր Թվային օրենսգրքի մշակման ժամանակ։

«Անհրաժեշտ է կանոնակարգել ոլորտի օրենսդրությունը, հստակ սահմանել բոլոր մասնակիցների (պետությունից մինչև օգտատերեր) իրավունքներն ու պարտականությունները և ստեղծել թափանցիկ և հասկանալի թվային միջավայր», — հավելել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ տեխնիկական ձեռքբերումներն ու նորարարությունները միայն գործիքներ են, իսկ գլխավոր նպատակը միշտ մնում է մարդը՝ իր հարմարավետության, անվտանգության, ինչպես նաև անձնական և մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովմամբ:

arm.sputniknews