Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և շարունակելու է այդպես. պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i226772-Հնդկաստանը_մշտապես_աջակցել_է_Ռուսաստանին_և_շարունակելու_է_այդպես._պաշտպանության_նախարար
Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և մտադիր է ապագայում շարունակել այդ գիծը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 03:58 Asia/Tehran
  • Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և շարունակելու է այդպես. պաշտպանության նախարար

Հնդկաստանը մշտապես աջակցել է Ռուսաստանին և մտադիր է ապագայում շարունակել այդ գիծը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մեր երկրների միջև բարեկամությունը բարձր է ամենաբարձր լեռից և խորը օվկիանոսի հատակից։ Հնդկաստանը միշտ աջակցել է իր ռուս ընկերներին և կշարունակի դա անել ապագայում»,- ընդգծել է Սինգհը։

Նախարարը Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ գործընկերության բարձր ներուժ կա և համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերը նշանակալի արդյունքների կհանգեցնեն։

Դեկտեմբերի 8–ին Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Ռաջնաթ Սինգհը մասնակցել է Կալինինգրադում Հնդկաստանի ռազմածովային ուժերին 11356 Tushil նախագծի ֆրեգատի փոխանցման արարողությանը:

Sputnik.