Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Մասուդ Փեզեշքյանի այցը Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i227264-Իրանի_և_Ռուսաստանի_դիվանագետները_քննարկել_են_Մասուդ_Փեզեշքյանի_այցը_Մոսկվա
Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Ռուսաստան այցը։«
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 15:08 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Մասուդ Փեզեշքյանի այցը Մոսկվա

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Ռուսաստան այցը։«

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։ 

«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։ 

Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել նաև ստորագրվելիք փաստաթղթերի հետ կապված վերջին պայմանավորվածությունների շուրջ։ 

«Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի 2025 թվականի սկզբին»,-հաղորդում է իրանական գործակալությունը։