Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
https://parstoday.ir/hy/news/world-i227266-Ուկրաինայի_տարածքով_ռուսական_գազի_տարանցումը_կդադարեցվի_2025_թվականի_հունվարի_1_ից
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 18:49 Asia/Tehran
  • Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։ 

Ուկրաինական «Նեվթոգազ»-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև տարանցիկ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի վերջին ՝ հինգ տարի ժամկետով։ 

Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազը մատակարարվում է եվրոպական երկրներ։

«Այսօրվա դրությամբ մենք հասկանում ենք, որ գազի տարանցման մասին համաձայնագիրն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին։ Առավոտյան ժամը 7-ին տարանցումը ֆիզիկապես կփակվի ՝ կապված այդ համաձայնագրի ավարտի հետ»,- ասել է Շմիգալը։

armenpress.am