Չինաստանի հակաամերիկյան պատժամիջոցները, Գերմանական խորհրդարանի շուծարումն ու իրանական զորավարժությունների մեկնարկը
https://parstoday.ir/hy/news/world-i227464-Չինաստանի_հակաամերիկյան_պատժամիջոցները_Գերմանական_խորհրդարանի_շուծարումն_ու_իրանական_զորավարժությունների_մեկնարկը
Եմենում կայացել է բողոքի ցույց՝ ի աջակցություն պաղեստինցիների, Չինաստանը հակազդել է Թայվանին ԱՄՆ-ի աջակցությանը, Ալ Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է 40 հազար պաղեստինցի, Իրանը ցուցադրում է իր ռազմական հզորությունը։ Pars Today-ի լրահոսի այս բաժնում կներկայացնենք վերոնշյալ իրադարձությունների մասին լուրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2024 07:05 Asia/Tehran
  • Չինաստանի հակաամերիկյան պատժամիջոցները, Գերմանական խորհրդարանի շուծարումն ու իրանական զորավարժությունների մեկնարկը

Եմենում կայացել է բողոքի ցույց՝ ի աջակցություն պաղեստինցիների, Չինաստանը հակազդել է Թայվանին ԱՄՆ-ի աջակցությանը, Ալ Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է 40 հազար պաղեստինցի, Իրանը ցուցադրում է իր ռազմական հզորությունը։ Pars Today-ի լրահոսի այս բաժնում կներկայացնենք վերոնշյալ իրադարձությունների մասին լուրերը։


Եմենում կայացել է բողոքի ցույց՝ ի աջակցություն պաղեստինցիների

Ուրբաթ օրը եմենցիները մասնակցել են «Անսահմանափակ աջակցություն Գազային՝ առանց կարմիր գծերի»  խորագրով ցույցին՝ հերթական անգամ իրենց աջակցությունը հայտնելով  Պաղեստինի ժողովրդին և դատապարտելով Սիոնիստական օկուպանտ  ռեժիմի հանցագործությունները։

Չինաստանը Վաշինգտոնի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Թայվանին ԱՄՆ-ի աջակցության 

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ Պեկինի սահմանած պատժամիջոցների շրջանակում, բռնագրավվելու է այդ երկրում գտնվող  ամերիկյան, կանադական և ավստրալական յոթ ռազմական ընկերությունների գույքն ու ակտիվները և արգելվելու է վերոնշյալ ընկերությունների հետ գործարքների կնքումն ու համագործակցությունը։ 
 
Գերմանիայի խորհրդարանը լուծարվել է 
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Օլաֆ Շուլցի կոալիցիոն կառավարության փլուզումից հետո․ հրամայել է ցրել խորհրդարանը և փետրվարի 23-ին նոր ընտրություններ անցկացնել։

Ալ-Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է 40 հազար պաղեստինցի 
Պաղեստինյան աղբյուրներն ուրբաթ օրը հայտնել են, որ առնվազն 40 հազար  պաղեստինցի հավատացյալներ ներկա են եղել Ալ-Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին: Պաղեստինցի հավատացյալներն օկուպացված Երուսաղեմից և Հորդանան գետի Արևմտյան ափի այլ շրջաններից և 1948 թվականի օկուպացված տարածքներից մեկնել են Ալ-Աղսա մզկիթ՝  մասնակցելու ուրբաթօրյա աղոթքին։
Իրանը զորավարժություններ է անցկացնում

Անդրադառնալով հոգեբանական պատերազմի շրջանակներում հակառակորդի կողմից հնչեցվող անհիմն պնդումներին, ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է․ «Շաբաթ օրը մեկնարկող զորավարժությունների ընթացքում Իրանը ցույց կտա իր  հզորությանը:

Սպիտակ տուն․ Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից
Սպիտակ տան խոսնակ և Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։