Չինաստանի հակաամերիկյան պատժամիջոցները, Գերմանական խորհրդարանի շուծարումն ու իրանական զորավարժությունների մեկնարկը
Եմենում կայացել է բողոքի ցույց՝ ի աջակցություն պաղեստինցիների, Չինաստանը հակազդել է Թայվանին ԱՄՆ-ի աջակցությանը, Ալ Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է 40 հազար պաղեստինցի, Իրանը ցուցադրում է իր ռազմական հզորությունը։ Pars Today-ի լրահոսի այս բաժնում կներկայացնենք վերոնշյալ իրադարձությունների մասին լուրերը։
Եմենում կայացել է բողոքի ցույց՝ ի աջակցություն պաղեստինցիների
Ուրբաթ օրը եմենցիները մասնակցել են «Անսահմանափակ աջակցություն Գազային՝ առանց կարմիր գծերի» խորագրով ցույցին՝ հերթական անգամ իրենց աջակցությունը հայտնելով Պաղեստինի ժողովրդին և դատապարտելով Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործությունները։
Չինաստանը Վաշինգտոնի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Թայվանին ԱՄՆ-ի աջակցության
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ Պեկինի սահմանած պատժամիջոցների շրջանակում, բռնագրավվելու է այդ երկրում գտնվող ամերիկյան, կանադական և ավստրալական յոթ ռազմական ընկերությունների գույքն ու ակտիվները և արգելվելու է վերոնշյալ ընկերությունների հետ գործարքների կնքումն ու համագործակցությունը։
Գերմանիայի խորհրդարանը լուծարվել է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Օլաֆ Շուլցի կոալիցիոն կառավարության փլուզումից հետո․ հրամայել է ցրել խորհրդարանը և փետրվարի 23-ին նոր ընտրություններ անցկացնել։
Ալ-Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է 40 հազար պաղեստինցի
Պաղեստինյան աղբյուրներն ուրբաթ օրը հայտնել են, որ առնվազն 40 հազար պաղեստինցի հավատացյալներ ներկա են եղել Ալ-Աղսա մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին: Պաղեստինցի հավատացյալներն օկուպացված Երուսաղեմից և Հորդանան գետի Արևմտյան ափի այլ շրջաններից և 1948 թվականի օկուպացված տարածքներից մեկնել են Ալ-Աղսա մզկիթ՝ մասնակցելու ուրբաթօրյա աղոթքին։
Իրանը զորավարժություններ է անցկացնում
Անդրադառնալով հոգեբանական պատերազմի շրջանակներում հակառակորդի կողմից հնչեցվող անհիմն պնդումներին, ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է․ «Շաբաթ օրը մեկնարկող զորավարժությունների ընթացքում Իրանը ցույց կտա իր հզորությանը:
Սպիտակ տուն․ Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից
Սպիտակ տան խոսնակ և Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։