Հիսուսն իր հայրենիք Պաղեստինում, քրիստոնեություն պահանջատերերը՝ Վատիկանում
https://parstoday.ir/hy/news/world-i227486-Հիսուսն_իր_հայրենիք_Պաղեստինում_քրիստոնեություն_պահանջատերերը_Վատիկանում
Գազայի պատերազմըւ փորձություն էր արևմտյան քաղաքակրթության ինքնության համար, բոլոր առումներով, այդ թվում՝ պետության, կրոնի և միջազգային կառույցների։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 29, 2024 05:59 Asia/Tehran
  • Հիսուսն իր հայրենիք Պաղեստինում, քրիստոնեություն պահանջատերերը՝ Վատիկանում

Գազայի պատերազմըւ փորձություն էր արևմտյան քաղաքակրթության ինքնության համար, բոլոր առումներով, այդ թվում՝ պետության, կրոնի և միջազգային կառույցների։

Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ հղած ուղերձում, այաթոլլախ Խամենեին ասաց․ «Եթե Հիսուսն այսօր մեր հետ լիներ, ոչ մի պահ չէր վարանի պայքարել համաշխարհային բռնատիրության առաջնորդների դեմ և չէր հանդուրժի պատերազմի պատճառով միլիարդավոր մարդկանց տեղահանությունն ու սովամահությունը»։
Շատերի կարծիքով քրիստոնեությունն այսօր շատ է հեռացել Քրիստոսից ու նրա գաղափարներից։
Pars Today-ը ներկայացնում է իրանական «Ռեսալաթ» օրաթերթում հրապարակված՝ «Քրիստոսը՝ Պաղեստինի որդի» վերտառությամբ հոդվածը, որի հեղինակն անդրադառնում է իրական քրիստոնեությանն ու դատապարտում Վատիկանի դիրքորոշումը համաշխարհային իրադարձությունների, հատկապես Պաղեստինի հարցի վերաբերյալ։
Հոդվածում ասվում է․ «Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Վատիկանը համարվում քրիստոնեության մայրաքաղաքը, իսկ քրիստոնյաների ճնշող մեծամասնությունն իր կյանքում երբեք չի լսել Բեթղեհեմի մասին:
Վատիկանի եկեղեցին դարձել է քրիստոնեության կենտրոնն իսկ Մարիամի որդու ծննդավայրը՝ Սուրբծննդյան տաճարը՝  մնացել շրջափակման ու պատերազմի մեջ։ Վատիկանն, ինչպես մյուս բոլոր միաջզգային կառույցները, չի անցել Գազայի փորձությունը։  
Որպես աշխարհի ամենակարևոր կրոնական կենտրոն՝ Վատիկանը կարող էր մեծ  ազդեցություն ունենալ բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունների դեմ քրիստոնյա աշխարհն ուղղորդելու հարցում։
Միջազգային հանրության՝ աշխարհը կառավարող քաղաքական թևի՝ ՄԱԿ-ի  գործունեության թուլությունը կարող է վերացվել միայն Վատիկանի միջամտությամբ: Քանի որ քրիստոնեությունը հայտնի է որպես ողորմության, խաղաղության և սիրո կրոն:
Բայց ինչպե՞ս աշխարհի ամենակարևոր խաղաղարարը պատմության ամենամեծ հանցագործություններից մեկի ժամանակ լիովին դուրս մնաց հավասարումից:
Սա եկեղեցու համար իր կրոնական ինքնությունը պաշտպանելու լավագույն հնարավորությունն էր: Ինքնություն, որը կորցրեց իր գրավչությունը վերածննդի և մոդերնիզմի ժամանակաշրջանում  և այսօր պետք է հիշեցնի իր մասին ու Արևմուտքին թույլ չտա մոռանալ, որ մարդկության համար չկա անվտանգ ապաստարան, բացի աստվածային կրոններից:
Սակայն դա տեղի չունեցավ։ Եկեղեցին ևս մեկ անգամ ապացուցեց իր ապաշնորհությունը։ Այնուամենայնիվ, Հռոմի Պապի և կաթոլիկ քրիստոնեության մեկուսացումը քրիստոնյաներին   տանում  է եկեղեցին Հիսուսի կրոնից բաժանելու ուղղությամբ:
Գազայի պատերազմը փորձություն էր արևմտյան քաղաքակրթության ինքնության համար,  բոլոր առումներով, այդ թվում՝ պետության, կրոնի և միջազգային կառույցների։ Եվ արևմտականացված քրիստոնեությունը, որ հենց նույն եկեղեցին է, ցույց տվեց իրեն։ 
Հիսուսը ծնվել է Պաղեստինում։ Երկիր, որը ոչնչացվել է փափուկ ու կոշտ գործողություններով։ Փափուկ ուժի կիրառումը սիոնիստաբնակ ավանների  կառուցումն էր ու եվրոպաբնակ սիոնիստների տեղափոխումն այդ տարածքներ։ Իսկ կոշտ ուժը արդեն ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմն է։ Այն ամենն ինչ մնացել է Պաղեստինից, պարզապես ոչնչացվում է, ոչ թե օկուպացվում։  
Համաշխարհային հանրության աչքի առջև հազարավոր մարդկանց դաժան կոտորածը և էկոհամակարգի ոչնչացումը սարսափելի իրականություն է, որի համար Քրիստոսի նման մարդիկ արժե, որ մեռնեն։ Քրիստոսը երկնքում է և սպասում է հարության օրվան. Բայց Գազան այսօր  խաչված է ու տառապում է, ինչպես Քրիստոսը: Քրիստոնյաները, ովքեր սիրտ ունեն, պետք է  կանչեն Մարիամի որդուն, Հորը՝ ով երկնքում է:


Pars Today-ում այլ լրատվամիջոցներից նյութերի վերահրապարակումը չի նշանակում այդ  բովանդակության հաստատում և նպատակ ունի միմիայն տեղեկատվություն փոխանցել հետևորդներին։