Պապի հատուկ ուշադրությունը Այաթոլլահ Խամենեիի խոսքերին. Գանայի քրիստոնյաների վստահությունն Իրանի նկատմամբ
Pars Today - Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Քրիստոսի հետեւորդների համար կարեւոր ու արդյունավետ է համարել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերը Հիսուս քրիստոսի մասին։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ, Վատիկանում Իրանի դեսպանը վերջինիս է հանձնել գրություն, որի վրա գրված է վերջերս Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի խոսքը՝ «Եթե Հիսուսը մեր մեջ լիներ․․․»։
Հեղափոխության առաջնորդի ուղերձի մի հատվածում, որը ներկայացվել է Հռոմի Պապին, ասվում է. «Հիսուս մարգարեմ մուսուլմանների համար, անկասկած, ոչ պակաս արժեք ունի, քան քրիստոնյաների համար»:
Ուղերձում Այաթոլլահ Խամենեին ասել է․
«Եթե Հիսուս մարգարեն այսօր մեր մեջ լիներ, նա ոչ մի պահ չէր վարանի պայքարել համաշխարհային բռնատիրության ու ամբարտավանության առաջնորդների դեմ և կկանխեր գերտերությունների կողմից հրահրվող պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդկանց սովամահությունն ու տեղահանությունը։
Այսօր մուսուլմաններն ու քրիստոնյաները պետք է դիմեն մարգարեների ուսմունքներին և ուղուն՝ ճիշտ աշխարհակարգ հաստատելու և մարդկության այդ ուսուցիչների ուսմունքներին համապատասխան մարդկային առաքինությունները զարգացնելու համար:
Հիսուսին հետևելու համար անհրաժեշտ է աջակցել ճշմարտությանը և պայքարել այն ուժերի դեմ, որոնք ընդդիմանում են ճշմարտությանը: Եվ հույս կա, որ աշխարհի քրիստոնյաներն ու մուսուլմաններն իրենց կյանքում և գործողություններում կհետևեն մարգարե Հիսուսի այս մեծ դասին»։
Հանդիպման ժամանակ Հռոմի Պապը նշել է, որ գրությունը կարևոր կետեր է պարունակում, որոնք կարող են ազդեցիկ լինել քրիստոնյաների համար։ Պապը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում և Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ասելով․ «Պաղեստինում իմ ներկայացուցչի միջոցով ես ամեն օր տեղեկանում եմ այնտեղի նորությունների, պայմանների և իրադարձությունների մասին»:
Հանդիպման ավարտին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խնդրել է Վատիկանում Իրանի դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին։
Գանայի քրիստոնյաների շրջանում Իրանի հարգանքն ու վստահելի կերպարը
Գանայում ԻԻՀ մշակութային հարցերով խորհրդական Ամիր Հեշմաթին Նոր տարվա կապակցությամբ հանդիպել է Գանայի կաթոլիկների առաջնորդ արքեպիսկոպոս Ջոն Բոնավչեր Քուֆի հետ։ Այս հանդիպմանը Գանայի կաթոլիկների առաջնորդը Գանայի քրիստոնյաների մեջ Իրանի կերպարը համարել է հարգելի ու վստահելի և ընդգծել երկու ժողովուրդների միջև մտերմության անհրաժեշտությունը։
Իրանի դատական իշխանության ղեկավարի հանդիպումը Իրանի Իսլամական խորհրդարանում հայ և ասորի ու այդ երկու համայնքների ներկայացուցիչների հետ
Իրանի դատական իշխանության ղեկավար Հոջաթոլ Էսլամ Մոհսենի Էժեին հայ և ասորի համայնքի (կրոնական և Իրանի Իսլամական խորհուրդարանիւմ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով Քրիստոսի ծնունդն ու նոր տարվա գալուստը, ընդգծել է. «Անկասկած, եթե Աստծո մեծ մարգարեներից որևէ մեկը, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսը, ապրեր ներկա դարաշրջանում, նրանք խիստ արձագանք կտային Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ սիոնիստական հանցագործություններին և արևմտյան որոշ երկրների լռությանը և համակողմանի աջակցությանը այս հանցագործությունների համար»:
Հոջաթոլ-Էսլամ Էժեին հավելել է. «Կրոնագետներն ու մտածողները պետք է մեծացնեն իրենց երկխոսությունների, ընդհանուր մտքերի ու փոխազդեցությունների մակարդակն ու ծավալը և գտնեն մարդկային երջանկության ճիշտ ուղին, իսկ դրանից հետո նախապաշարմունք չունենան այս ճանապարհը որդեգրելու և առաջ մղելու հարցում»: