Ալկոհոլը տարեկան քանի՞ հազար ամերիկացի է սպանում
https://parstoday.ir/hy/news/world-i227760-Ալկոհոլը_տարեկան_քանի_հազար_ամերիկացի_է_սպանում
Pars Today - ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը զգուշացրել է ալկոհոլի օգտագործման պատճառով հազարավոր ամերիկացիների մահվան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2025 13:03 Asia/Tehran
  • Ալկոհոլը տարեկան քանի՞ հազար ամերիկացի է սպանում
    Ալկոհոլը տարեկան քանի՞ հազար ամերիկացի է սպանում

Pars Today - ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը զգուշացրել է ալկոհոլի օգտագործման պատճառով հազարավոր ամերիկացիների մահվան կապակցությամբ:

Ամերիկայի գլխավոր վիրաբույժ Վիվեք Մուրթին (ԱՄՆ հանրային առողջության կորպուսի խոսնակ և օպերացիոն տնօրեն) նախազգուշացնելով ամերիկյան հասարակության մեջ ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացության ցնցող վիճակագրության մասին, ասել է. «Ալկոհոլը մահացության չորրորդ պատճառն է ԱՄՆ-ում և միջին հաշվով տարեկան ավելի քան 140,000 մարդ մահանում են ալկոհոլի օգտագործման պատճառով»:

Ինչպես գրում է Pars Today-ը, Քաղցկեղի ամերիկյան միությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ալկոհոլի օգտագործումը, նույնիսկ փոքր չափով, կարող է առաջացնել քաղցկեղի վեց տեսակ:

Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ամերիկյան ազգային ինստիտուտը մի ցնցող զեկույցում հայտարարելով որ ալկոհոլային խմիչքների օգտագործման պատճառով ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 100,000 մարդ, հավելել է. «Նախորդ տարիների մահվան վկայականների վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ալկոհոլից մահացության դեպքերն աճել են մոտ 26 տոկոսով»։