Իրանցի հետազոտողների ձեռքբերումները Ալցհեյմերի բուժման գործում. Արհեստական ինտելեկտով հնագույն մատյանների վերընթերցումը
-
Իրանցի հետազոտողների ձեռքբերումները Ալցհեյմերի բուժման գործում. Արհեստական ինտելեկտով հնագույն մատյանների վերընթերցումը
Pars Today - Իրանցի հետազոտողների ձեռքբերումը Ալցհեյմերի բուժման և արհեստական ինտելեկտով հնագույն մատյաններն ու մագաղաթները վերընթերցելու հարցում Իրանի և աշխարհի վերջին գիտական նորություններից են, որոնց կանդրադառնանք Pars Today լրատվական այս փաթեթում:
Թեհրանի համալսարանի հետազոտությունը դարձավ Միջերկրական ծովում ջրի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի գլխավոր հոդվածը
Թեհրանի համալսարանի գեոմորֆոլոգիայի ասպիրանտ Խոբաթ Ամանիի և Թեհրանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դոցենտ Մուսա Հոսեյնիի հոդվածը 4-րդ միջազգային գիտաժողովում արժանացել է գիտաժողովի ուսանողական բաժնում լավագույն հոդվածի կոչմանը: «Արհեստական նեյրոնային ցանցի մոդելի համակցությունը և ավազանի գեոմորֆիկ առանձնահատկությունները Գոլպայեգանի ամբարտակի ջրամբարի ամենօրյա ներհոսքի մոդելավորման ժամանակ» վերնագրով հոդվածը ընտրվել է որպես լավագույն հոդված, իր կազմակերպվածության, բարդ հասկացությունների հստակ ներկայացման և բարձր ստեղծագործականության շնորհիվ:
Արհեստական ինտելեկտով հնագույն մատյանների և հին մագաղաթների վերընթերցումը
Getcoai.com տեղեկատվական ցանցը գրել է. «Նյարդային ցանցերի մի շարք տեխնոլոգիաներ՝ որպես արհեստական ինտելեկտի գործիքներից մեկը, հնագիտության հետազոտողներին հնարավորություն են տվել ավելի հեշտությամբ կարդալ վնասված պատմական տեքստերն ու վիմագրությունները և վերծանել դրանց բովանդակությունը»։
Իրանցի հետազոտողների ձեռքբերումները Ալցհեյմերի բուժման գործում
Իրանական տեխնոլոգիական ընկերության մասնագետները նանոփուչիկների և ուլտրաձայնի վրա հիմնված հարթակ են մշակել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, և նրա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս հարթակը մեծացրել է այս հիվանդության բուժիչ դեղամիջոցների արդյունավետությունը՝ հատելով արյունաուղեղային պատնեշը։