Թրամփը Դանիային սպառնացել է ռազմական գործողություններով
https://parstoday.ir/hy/news/world-i227860-Թրամփը_Դանիային_սպառնացել_է_ռազմական_գործողություններով
Թրամփը Դանիային սպառնացել է ռազմական գործողություններով և պատժամիջոցներով, եթե այդ երկիրը թույլ չտա Գրենլանդիան դառնալ ԱՄՆ-ի մաս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2025 07:44 Asia/Tehran
  • Թրամփը Դանիային սպառնացել է ռազմական գործողություններով

Թրամփը Դանիային սպառնացել է ռազմական գործողություններով և պատժամիջոցներով, եթե այդ երկիրը թույլ չտա Գրենլանդիան դառնալ ԱՄՆ-ի մաս։

Գրենլանդիան կղզի երկիր է Հյուսիսային Ամերիկայում, որը մտնում է Դանիայի Թագավորության մեջ։ Կղզին ունի մոտ 56 հազար բնակիչ։ 
Գրենլանդիան ԱՄՆ-ին կցելու մասին Թրամփի հայտարարությունից հետո, նրա որդին ինքնաթիռով ժամանել է կղզի։ 
ԱՄՆ նորընտիր նախագահը, ով պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, չի թաքցնում  օկուպացիոն քաղաքականություն վարելու իր ցանկությունը և անտեսում է դիվանագիտական էթիկետը։ Նա ավելի վաղ սպառնացել էր վերահսկողության տակ վերցնել Պանամայի ջրանցքը։
Անցյալ ամիս Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը բացարձակ անհրաժեշտություն է։