Ռուսաստանը քննադատել է  Սիրիայում Իսրայելի անօրինական գործողությունները 
https://parstoday.ir/hy/news/world-i227920-Ռուսաստանը_քննադատել_է_Սիրիայում_Իսրայելի_անօրինական_գործողությունները
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի անօրինական գործողությունները և Գոլանում ռեժիմի վարած քաղաքականությունը սպառնում են Սիրիայի ամբողջականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2025 12:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է  Սիրիայում Իսրայելի անօրինական գործողությունները 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի անօրինական գործողությունները և Գոլանում ռեժիմի վարած քաղաքականությունը սպառնում են Սիրիայի ամբողջականությանը:


Հղում անելով «Ֆարս» գործակալությանը, «Սահաբը» հաղորդում է, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան չորեքշաբթի օրը կայացած ԱԽ նիստում հայտարարել է, որ Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնում են այդ երկրի տարածքային ամբողջականությանը և համարվում են միջազգային իրավունքի խախտում։
Վասիլի Նեբենզիան հավելել է, որ 2254 բանաձևի դրույթները կարևոր են Սիրիայում անցումային գործընթացի համար և այդ սկզբունքների խախտումն անընդունելի է։
«Սիրիայի նոր կառավարիչները երկար ճանապարհ ունեն անցնելու՝  երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը բարելավելու և պետական իշխանությունների արդյունավետ գործունեությունն ապահովելու հարցում։ Իսկ դրա համար նրանք միանշանակ ունեն միջազգային հանրության օգնության կարիքը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված ընդդիմությունը գործողություններ սկսեց՝ Բաշար Ասադին իշխանությունցի հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկից 11 օր անց, Ասադը հեռացավ իշխանությունից ու լքեց Սիրիան։
Այդ մասին հայտարարությունից հետո Իրսայելը ռազմական գործողություններ սկսեց Գոլանի բարձունքներում, ռմբակոծելով Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները։