ՌԴ–ն կհաղթի և ավելի ուժեղ կլինի. Վենեսուելայի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i227982-ՌԴ_ն_կհաղթի_և_ավելի_ուժեղ_կլինի._Վենեսուելայի_նախագահ
Ռուսաստանը կհաղթի և ավելի ուժեղ կլինի։ Այս հայտարարությունն արել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2025 14:39 Asia/Tehran
  • ՌԴ–ն կհաղթի և ավելի ուժեղ կլինի. Վենեսուելայի նախագահ

Ռուսաստանը կհաղթի և ավելի ուժեղ կլինի։ Այս հայտարարությունն արել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։

«Շնորհակալ եմ Ձեր այցելության համար։ Ռուսաստանն ու Վենեսուելան միասին աշխատում են նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ։ Մենքհիմա բախվում ենք ընդհանուր մարտահրավերների։ Ռուսաստանը կհաղթի և ավելի ուժեղ կլինի», - ասել է Վենեսուելայի առաջնորդը։

Վոլոդինն էլ Մադուրոյին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները ընտրություններում հաղթելու և պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Նա հիշեցրել է, որ Պետդումայի պատգամավորները` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Վենեսուելայի քաղաքացիների կամարտահայտման գործընթացին: Վոլոդինը նշել է, որ ընտրություններն անցել են մրցակցային պայքարում և լեգիտիմ են եղել` չնայած ԱՄՆ-ի և Վաշինգտոնին աջակցող երկրների կողմից ընտրողների, Վենեսուելայի ինքնիշխան զարգացման վրա աննախադեպ ճնշմանը: