Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 16-ի
https://parstoday.ir/hy/news/world-i227986-Լոս_Անջելեսում_հրդեհների_հետևանքով_մահացածների_թիվը_հասել_է_16_ի
Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NBC News հեռուստաալիքին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 06:12 Asia/Tehran
  • Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NBC News հեռուստաալիքին

Անտառային հրդեհները սկսել են տարածվել Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ին: Օդերևութաբանների կարծիքով ՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր և շատ քամոտ եղանակը: Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Գույքային վնասները, անկախ կազմակերպությունների գնահատականներով, կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։

Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։

Ընդ որում, ըստ Daily Mail-ի, Լոս Անջելեսի քաղաքապետը հզոր անտառային հրդեհների սկսվելուց մեկ շաբաթ առաջ պահանջել է հրշեջների բյուջեն կրճատել լրացուցիչ 49 միլիոն դոլարով, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում:

Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։